ԻՊ-ը ստանձնել է Քաբուլի մզկիթներից մեկում պայթյունի պատասխանատվությունը
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մզկիթի պայթյունի պատասխանատվությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, Քաբուլի իմամ Զամանի մզկիթում մահապարտը պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով 30 մարդ զոհվել է, 20 մարդ՝ վիրավորվել:
Նշվում է, որ զոհերի թվում կան կանայք և երեխաներ: Ականատեսների վկայությամբ՝ պայթյունին հաջորդել են կրակոցներ: Քաբուլի ոստիկանությունը ևս հաստատել է, որ մզկիթում պայթյուն է տեղի ունեցել:
Ավելի ուշ մահապարտ-ահաբեկչի մասնակցությամբ ևս մեկ պայթյուն է որոտացել Աֆղանստանի Գուր նահանգում, որի հետևանքով նվազագույնը 10 մարդ զոհվել է, շուրջ 20-ը՝ վիրավորվել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



