Արցախում զոհված զինծառայողը Երեւանից էր, ընտանիքի միակ որդին
ОБЩЕСТВОՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Տիգրան Խաչատրյանը Երեւանի Նորք Մարաշ համայնքի բնակիչ էր, ընտանիքի միակ որդին:
NEWS.am-ի 19-ամյա զինծառայողի հարեւանները պատմեցին, որ նա բանակ էր զորակոչվել մեկ տարի առաջ` դպրոցն ավարտելուց անմիջապես հետո:
«Շատ խելոք երեխա էր, մի քանի շաբաթ առաջ էլ արձակուրդ էր եկել մի քանի օրով, ծառայությունից գոհ էր»,- ասացին հարեւանները:
Տիգրան Խաչատրյանը տան կրտսեր զավակն էր, իրենից մեծ քույր ուներ:
Զոհված զինծառայողի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր երեկոյան:
NEWS.am
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



