Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանի համար նոր տարբերակ է մշակվել, որը չստորագրելու ընդամենը մեկ պատճառ կա

ПОЛИТИКА

ոկտեմբերի 13–ին հրապարակվեց նոյեմբերին կնքվելիք Հայաստան–Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստի ոչ պաշտոնական թարգմանությունը, որը մի կողմից մեղմեց կասկածամիտների մտավախությունները, մյուս կողմից էլ նոր մտորումների առիթ դարձավ:

Ու քանի որ այն իր մեջ բազում բաղադրիչներ է պարունակում՝ տնտեսական, քաղաքական, իրավական, ուստիև անհրաժեշտ է համաձայնագիրը դիտարկել տարբեր մասնագիտական փորձագիտական տեսանկյուններից: Բայց բոլորին ամենից առաջ հետաքրքրում է փաստաթղթի այն քաղաքական բաղադրիչը, քանի որ ուզենք, թե չուզենք, այնուամենայնիվ այն նախ քաղաքական փաստաթուղթ է, որին երկար ժամանակ սպասել են կողմերը:

«Վերակազմյալ Սոցիալ–դեմոկրատական հնչակյան» կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար առաջնայինը Արցախի ինքնորոշման հարցն է, ուստի ցանկացած միջազգային համաձայնագիր նա դիտարկում է հենց այդ տեսանկյունից:

«Ես միանշանակ կարծում եմ, որ այդ համաձայնագիրը մեզ պետք է, չնայած որ Արցախի մասին, իհարկե, բացահայտ ոչինչ չի ասվում: Բայց որ Եվրամիությունը կարող է բավականին դրական ազդեցություն ունենալ խնդրի հայանպաստ կարգավորման հարցում՝ միանշանակ է, որն ինձ գոհացնում է: Շատ լավ է, որ Հայաստանն իր տնտեսական և քաղաքական ուղղությունները դիվերսիֆիկացնում է: Ինչ վերաբերում է Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա – ԵՄ համաձայնագրերին, այդ ժամանակ Հայաստանին նույնպես առաջարկվել է իրենց կողմից մշակված ստանդարտ փաստաթուղթը ստորագրել, սակայն 2013–ին առաջարկված տարբերակում Արցախի խնդրի մասին ընդհանրապես չէր արծարծվում: Մյուս կողմից մենք չէինք կարող նաև այդ փաստաթղթի տնտեսական բաղադրիչն ընդունել, քանի որ Հայաստանը չէր կարող իր ռազմաքաղաքական դաշնակցի հետ նաև տնտեսական դաշինք չկնքել: Եվ այդ է պատճառը, որ նոյեմբեր ամսին ստորագրվելիք փաստաթուղթն արդեն գոհացնում է երկու կողմերին էլ»,– ասաց Լ. Սարգսյանը:

Խոսելով ԵՄ–ի կողմից Հայաստանին պարտադրվող օրենքների կամ սկզբունքների մասին քաղաքական գործիչն ասաց, որ նման պարտադրանքներն ամենևին էլ նորություն չեն և ինչքան երկիրը չի դիմադրում, այնքան եվրոպական կառույցները պարտադրում են: Բայց անցյալի սխալների պատճառով ազգային ինքնությունը վտանգող այլածին օրենքների զոհը կրկին չդառնալու համար, Լ. Սարգսյանը հորդորում է անպայման հաշվի առնել մեր ազգային արժեքները, և արդյունքում ստանալ մի օրենք, որը մի կողմից կգոհացնի եվրոպացիներին, մյուս կողմից էլ չի վտանգի մեր ազգային ինքնությանը:

«Բոլոր օրենքները չէ, որ կարելի է արդիականացնել և ընդունել Հայաստանում: Եվ կառավարությունը կամ օրենսդիրները պետք է օրենքները բարեփոխելու ժամանակ հաշվի առնեն մեր ազգի մենթալիտետը: Այս տեսանկյունից ելնելով կարևորում եմ, որ «Ընտանեկան բռնության» մասին օրենքը վերանայվի: Ի դեպ,այն կարելի է ընդհանրապես մերժել, քանի որ բռնության և այլ արատավոր երևույթների դատապարտման համար այլ օրենքներ արդեն կան: Հայաստանում քիչ, բայց կան ընտանիքներ, որտեղ ապրում են խեղված ճակատագիր ունեցող երեխաներ, բայց դրա դեմ պայքարելու համար մեզ ոչ թե օրենք է հարկավոր, այլ եղած ինստիտուտների առավել արդյունավետ աշխատանքը: Ինչ վերաբերում է պետական մարմիններին, ապա ավանդական արժեքներին միջամտելու ժամանակ պետք է շատ զգույշ լինել, քանի որ մենք այնպիսի ազգ ենք, որը երեխաներին պաշտում է: Այս ամենից ելնելով ես միանշանակ դեմ եմ, որ Հայաստանում այնպիսի օրենքներ ընդունվեն, որը կարող է քայքայել մեր ընտանիքը»,– ասաց Լ. Սարգսյանը:

Պատասխանելով հարցին, թե այնուամենայնիվ կստորագրվի համաձայնագիրը, թե՝ ոչ, քանի որ «չար լեզուներն» ասում են, որ չի բացառվում, որ այս անգամ էլ այն հետաձգվի, քաղաքական գործիչն ասաց, որ իր կարծիքով ավելի շուտ կստորագրվի, քան կհետաձվի, իսկ հետաձգվելու պատճառ կարող է հանդիսանալ միայն այն, որ 2018–ի ապրիլին ՀՀ նոր Սահմանադրությունը ուժի մեջ է մտնելու և չի բացառվում, որ եվրոպական կողմը ցանկություն հայտնի դրանից հետո ստորագրել այդ փաստաթուղթը:

Արմինե Գրիգորյան

Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360