Կարեն Կարապետյանն ընդունել է ՌԴ դեսպանին
ОБЩЕСТВОՎարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանը և Իվան Վոլինկինը կարևորել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը, և այդ համատեքստում քննարկել առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն առնչվող հարցեր:
Քննարկվել են նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն նախատեսվող պաշտոնական այցին և ՀՀ-ում անցկացվելիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին վերաբերող հարցեր:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



