Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանի համար նոր տարբերակ է մշակվել, որը չստորագրելու ընդամենը մեկ պատճառ կա

ОБЩЕСТВО

Հոկտեմբերի 13–ին հրապարակվեց նոյեմբերին կնքվելիք Հայաստան–Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստի ոչ պաշտոնական թարգմանությունը, որը մի կողմից մեղմեց կասկածամիտների մտավախությունները, մյուս կողմից էլ նոր մտորումների առիթ դարձավ:
Ու քանի որ այն իր մեջ բազում բաղադրիչներ է պարունակում՝ տնտեսական, քաղաքական, իրավական, ուստիև անհրաժեշտ է համաձայնագիրը դիտարկել տարբեր մասնագիտական փորձագիտական տեսանկյուններից: Բայց բոլորին ամենից առաջ հետաքրքրում է փաստաթղթի այն քաղաքական բաղադրիչը, քանի որ ուզենք, թե չուզենք, այնուամենայնիվ այն նախ քաղաքական փաստաթուղթ է, որին երկար ժամանակ սպասել են կողմերը:

«Վերակազմյալ Սոցիալ–դեմոկրատական հնչակյան» կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իր համար առաջնայինը Արցախի ինքնորոշման հարցն է, ուստի ցանկացած միջազգային համաձայնագիր նա դիտարկում է հենց այդ տեսանկյունից:

«Ես միանշանակ կարծում եմ, որ այդ համաձայնագիրը մեզ պետք է, չնայած որ Արցախի մասին, իհարկե, բացահայտ ոչինչ չի ասվում: Բայց որ Եվրամիությունը կարող է բավականին դրական ազդեցություն ունենալ խնդրի հայանպաստ կարգավորման հարցում՝ միանշանակ է, որն ինձ գոհացնում է: Շատ լավ է, որ Հայաստանն իր տնտեսական և քաղաքական ուղղությունները դիվերսիֆիկացնում է:

Ինչ վերաբերում է Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա – ԵՄ համաձայնագրերին, այդ ժամանակ Հայաստանին նույնպես առաջարկվել է իրենց կողմից մշակված ստանդարտ փաստաթուղթը ստորագրել, սակայն 2013–ին առաջարկված տարբերակում Արցախի խնդրի մասին ընդհանրապես չէր արծարծվում: Մյուս կողմից մենք չէինք կարող նաև այդ փաստաթղթի տնտեսական բաղադրիչն ընդունել, քանի որ Հայաստանը չէր կարող իր ռազմաքաղաքական դաշնակցի հետ նաև տնտեսական դաշինք չկնքել: Եվ այդ է պատճառը, որ նոյեմբեր ամսին ստորագրվելիք փաստաթուղթն արդեն գոհացնում է երկու կողմերին էլ»,– ասաց Լ. Սարգսյանը:

Խոսելով ԵՄ–ի կողմից Հայաստանին պարտադրվող օրենքների կամ սկզբունքների մասին քաղաքական գործիչն ասաց, որ նման պարտադրանքներն ամենևին էլ նորություն չեն և ինչքան երկիրը չի դիմադրում, այնքան եվրոպական կառույցները պարտադրում են: Բայց անցյալի սխալների պատճառով ազգային ինքնությունը վտանգող այլածին օրենքների զոհը կրկին չդառնալու համար, Լ. Սարգսյանը հորդորում է անպայման հաշվի առնել մեր ազգային արժեքները, և արդյունքում ստանալ մի օրենք, որը մի կողմից կգոհացնի եվրոպացիներին, մյուս կողմից էլ չի վտանգի մեր ազգային ինքնությանը:


«Բոլոր օրենքները չէ, որ կարելի է արդիականացնել և ընդունել Հայաստանում: Եվ կառավարությունը կամ օրենսդիրները պետք է օրենքները բարեփոխելու ժամանակ հաշվի առնեն մեր ազգի մենթալիտետը: Այս տեսանկյունից ելնելով կարևորում եմ, որ «Ընտանեկան բռնության» մասին օրենքը վերանայվի: Ի դեպ,այն կարելի է ընդհանրապես մերժել, քանի որ բռնության և այլ արատավոր երևույթների դատապարտման համար այլ օրենքներ արդեն կան:

Հայաստանում քիչ, բայց կան ընտանիքներ, որտեղ ապրում են խեղված ճակատագիր ունեցող երեխաներ, բայց դրա դեմ պայքարելու համար մեզ ոչ թե օրենք է հարկավոր, այլ եղած ինստիտուտների առավել արդյունավետ աշխատանքը: Ինչ վերաբերում է պետական մարմիններին, ապա ավանդական արժեքներին միջամտելու ժամանակ պետք է շատ զգույշ լինել, քանի որ մենք այնպիսի ազգ ենք, որը երեխաներին պաշտում է: Այս ամենից ելնելով ես միանշանակ դեմ եմ, որ Հայաստանում այնպիսի օրենքներ ընդունվեն, որը կարող է քայքայել մեր ընտանիքը»,– ասաց Լ. Սարգսյանը:

Պատասխանելով հարցին, թե այնուամենայնիվ կստորագրվի համաձայնագիրը, թե՝ ոչ, քանի որ «չար լեզուներն» ասում են, որ չի բացառվում, որ այս անգամ էլ այն հետաձգվի, քաղաքական գործիչն ասաց, որ իր կարծիքով ավելի շուտ կստորագրվի, քան կհետաձվի, իսկ հետաձգվելու պատճառ կարող է հանդիսանալ միայն այն, որ 2018–ի ապրիլին ՀՀ նոր Սահմանադրությունը ուժի մեջ է մտնելու և չի բացառվում, որ եվրոպական կողմը ցանկություն հայտնի դրանից հետո ստորագրել այդ փաստաթուղթը:

Արմինե Գրիգորյան

Какой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе