Իսպանիայի ՍԴ–ն անօրինական ճանաչեց Կատալոնիայի անկախության հանրաքվեն
МЕЖДУНАРОДНОЕԻսպանիայի Սահմանադրական դատարանն ապօրինի է ճանաչել Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեն: Ըստ դատարանի՝ այն անցկացվել է կատալոնական խորհրդարանի կողմից սեպտեմբերի 6–ին ընդունված օրենքի հիման վրա, որը հակասում է երկրի Սահմանադրությանը՝ խախտելով Իսպանիայի ազգային ինքնիշխանության և ազգային անխախտ միասնականության սկզբունքները: Դատարանը ապօրինի է ճանաչել նաև կատալոնական խորհրդարանի՝ սեպտեմբերի 6–ի նիստը, որի ընթացքում էլ ընդունվել էր Հանրաքվեի մասին օրենքը: Հիշեցնենք, որ դատական գործընթացին զուգահեռ՝ այսօր նաև լրանում է Կատալոնիային հասցեագրված վերջնաժամկետը, և տարածաշրջանի ղեկավարությունը ստիպված է լինելու բացատրել՝ արդյո՞ք Կատալոնիայի խորհրդարանը անկախություն է հռչակել, թե՝ ոչ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



