Թիլերսոնը կայցելի Սաուդյան Արաբիա և Կատար
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հոկտեմբերի 20-27-ը կուղևորվի ասիական տարածաշրջան: Նա նախ կլինի Սաուդյան Արաբիայում, այնուհետև Կատարում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին նշված է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ:
«Էր-Ռիյադում պետքարտուղար Թիլերսոնը կմասնակցի Սաուդյան Արաբիայի ու Իրաքի կառավարությունների համատեղ խորհրդի առաջին նիստին: Նա նաև կհանդիպի սաուդյան տարբեր առաջնորդների հետ և կքննարկի Եմենի հակամարտությունը, Ծոցի երկրների միջև շարունակական վեճը, Իրանի, տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այնուհետև Թիլերսոնը կմեկնի Դոհա, որտեղ կհանդիպի Կատարի առաջնորդներին և ԱՄՆ ռազմական ներկայացուցիչներին, որպեսզի քննարկի համատեղ ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում և այլն:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



