Քսենիա Սոբչակը հայտարարել է ՌԴ նախագահական ընտրություններին թեկնածություն դնելու մասին
МЕЖДУНАРОДНОЕՌուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ որոշել է մասնակցել 2018-ի Ռուսաստանի նախագահական ընտրություններին:Ինչպես փոխանցում է BBC-ն, միևնույն ժամանակ համացանցում գործարկվել է «Սոբչակն ընդդեմ բոլորի» կայքը, որը ստեղծվել է հենց ընտրությունների համար:
«Ես 36 տարեկան եմ և որոշել եմ առաջադրվել նախագահական պայքարին: Ես դեմ եմ բոլոր նրանց, ովքեր այդ իրավունքից սովորաբար օգտվում են»,-ասվում է Սոբչակի տեսաուղերձում:
Սոբչակի քարտուղարուհին հայտնել է, որ ընտրարշավի մանրամասներով վերջինս կկիսվի ավելի ուշ:
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արդեն հայտարարել է, որ Սոբչակն ամբողջությամբ համապատասխանում է ռուսաստանյան օրենսդրությամբ նախագահական թեկնածուներին ներկայացվող չափանիշներին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



