Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայկական կողմն այդքան էլ միամիտ չէ, որ լիարժեք հավատա, թե պայմանավորվածությունները կկատարվեն․ փորձագետը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

ОБЩЕСТВО

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանի խոսքով՝  Ժնևում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպումը շատ կարևոր էր՝ հաշվի առնելով այն լարված ֆոնը, որն առկա էր ապրիլյան պատերազմից հետո: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հանդիպման ընթացքում նշվել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին զուգահեռ ընթացքի մեջ է փոխվստահության մեխանիզմներ ստեղծելու գործընթացը:

«Մի կողմից քննարկվում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, մյուս կողմից՝ Ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման վերաբերյալ առաջարկները: Հանդիպման մեխերը դրանք էին, որոնք իրենց ձևակերպումը գտան վերջնական հայտարարության մեջ, թեև ձևակերպումներով առավել շատ շեշտը դրվում էր լարվածության նվազման վրա»,- ասաց նա:

Նարեկ Մինասյանի խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն այդպես էլ կյանքի չեն կոչվել, հիմա առաջին հերթին կարևորվում են փոխվստահության մեխանիզմների ստեղծման և լարվածության նվազեցման քայլերը, որոնք հիմք կդառնան նաև քաղաքական գործընթացի կարգավորման համար:

«Նախագահն իր խոսքում որոշակի թերահավատություն արտահայտեց նաև լարվածության նվազման հետ կապված Ալիևի հետ ձեռքբերված պայմանավորվածություններ վերաբերյալ՝ հաշվի առնելով հին փորձը: Միաժամանակ ընդգծեց, որ քաղաքական պայմանավորվածություններ ձեռք չենք բերվել»,- ասաց նա՝ բնական համարելով հայկական կողմի թերահավատությունը․ քանի որ հակական կողմը բազմիցս բախվել է խնդրին, որ Ադրբեջանի նախագահը որոշակի պայմանավորվածություններ է ունեցել ՀՀ նախագահի հետ, սակայն Բաքու վերադառնալուց հետո այլ բաներ հայտարարել:


 
 
Реклама 19

«Այո՛, զգուշավոր լավատեսություն են ներշնչում բարձր մակարդակի նման քննարկումներն ու առանձնազրույցները, բայց, միաժամանակ, հայկական կողմը բավականին փորձված է, տեսել է, թե ինչպես է Ադրբեջանը հետ դարձել պայմանավորվածություններից: Բնականաբար, հայկական կողմն այդքան էլ միամիտ չէ, որ լիարժեք հավատա, որ պայմանավորվածությունները կկատարվեն»,- ասաց նա:

Ըստ փորձագետի` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելը նշանակում է, որ օրակարգում կլինի նորից լարվածության թուլացմանն ուղղված քայլերի քննարկումը: «Քանի որ դրանք ավելի իրատեսական են` ի տարբերություն քաղաքական գործընթացի առաջմղման, հետևաբար պետք է փորձ կատարել, ստեղծել որոշակի փոխվստահության մթնոլորտ, և թեկուզ մասամբ փորձել վերացնել այն բացասական ֆոնը, որը ստեղծվել է ապրիլյան պատերազմից հետո»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ինչ պետք է անի հայկական կողմը, եթե Ադրբեջանը կրկին հրաժարվի իր պայմանավորվածություններից, Նարեկ Մինասյանը պատասխանեց․ «Ասել, որ այս անգամ ձեռք բերված պայմանավորվածությունները երաշխավորված են, որ կկատարվեն, չենք կարող: Բայց, միաժամանակ, պետք է նշել, որ քննարկումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո են լինում, և ցանկացած պայմանավորվածության խախտում արձանագրվում է նաև նրանց կողմից: Պետք է ընդգծել, որ այդ ամենը միայն կամրապնդի հայկական կողմի դիրքորոշումը տարբեր հարցերի հետ կապված»:

Նարեկ Մինասյանի կարծիքով՝ սահմանին լարվածությունը թուլացնելու համար միջոցներ ձեռնարկելը ենթադրում է համալիր գործողություններ՝ 1994- 95թ․ հրադադարի ռեժիմի պահպանման մասին համաձայնությունների ամրապնդում, դիպուկահարների հեռացման հարց, Կասպրշիկի գրասենյակի ընդլայնում և այլն: «Այսինքն՝ պետք է արվեն քայլեր, որոնք պետք է նպաստեն լարվածության նվազմանը, սահմանին միջադեպերի նվազմանը և ընդհանուր դրական ֆոն ստեղծելուն բանակցող կողմերի համար»,- ասաց նա:

Նարեկ Մինասյանի խոսքով՝ հիմա կարելի է ակնկալել, որ սահմանին լարվածության որոշակի նվազում կլինի: Ըստ նրա՝ դա առավել շատ պայմանավորված կլինի նաև Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրություններով: «Նախագահական ընտրությունների ընթացքում պասիվացումն անխուսափելի է»,- ասաց նա:

Անդրադառնալով քննարկումներին, ըստ որոնց, Ադրբեջանը հնարավոր է փորձի Ռուսաստանին համոզել ճնշել Հայաստանին ԼՂ հարցում՝ ԵԱՏՄ-ին միանալու պայմանով՝ Նարեկ Մինասյանը նշեց․«Այդ խոսակցությունները բավականին ժամանակ է կան, բայց դրանց իրատեսականությունը բավականին կասկածի տակ է դրված՝ հաշվի առնելով, որ ԵԱՏՄ-ի ստեղծումից հետո այդ խոսակցությունները կան, սակայն տեսանելի չէ Ադրբեջանի ցանկությունը ԵԱՏՄ-ին միանալու։ Բացի դրանից`բավական միանշանակ չէ, թե ինչ արձագանք և դիրքորոշում կընդունի Հայաստանը: Հետևաբար` ասել, որ միայն Ադրբեջանի ցանկությամբ հնարավոր է այդ սխեման գործարկել, սխալ կլինի»:

Ըստ փորձագետի` պետք է հաշվի առնել նաև, որ կա մի հետաքրքիր հանգամանք հակամարտությունների լուծման ժամանակ․ հանրության արձագանքը միշտ առավել անկանխատեսելի է: Բնականաբար, նման գործընթացները կառավարելը ևս բարդ կլինի: Այդ դեպքում հարց է առաջանում՝ արդյո՞ք հեշտ կլինի այս սխեման գործի դնելուց կառավարել հանրությանը, կարծում եմ՝ ոչ»:

 
 
 

 

Какой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе