Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Բաղդադ–Էրբիլ բախումն անխուսափելի էր

МЕЖДУНАРОДНОЕ

Չնայած նրան, որ դեռ երկուշաբթի առավոտյան էին ամենատարբեր աղբյուրները տագնապալի լուրեր փոխանցում իրաքյան Քիրքուքում քրդական Փեշմերգայի և կառավարական ուժերի բախման մասին, այդուհանդերձ, տրվող հաղորդումներն այնքան հակասական էին, որ գերադասեցինք սպասել հավելյալ ինֆորմացիայի: Իհարկե, պնդել, թե այս պահին ամեն բան լիովին հասկանալի է՝ սխալ կլիներ, որովհետև քրդերն ու իրաքյան աղբյուրները բացարձակապես տարրբեր տեղեկատվություն են մատուցում: Բայց որ ամեն բան սկսվել է Իրաքի վարչապետ Հեյդար Ալ–Էբադիի հրամանով՝ Քերքուքից Փեշմերգայի հեռացման, սահմանային անցակետերի ու նավթահորերի ազատման համար սահմանված 72–ժամյա վերջնաժամկետի ավարտից հետո, հստակ է: Փաստորեն, իրաքյան զինված ուժերը, դրանց թվում՝ ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումն ու շիական Հաշդ Ալ–Շաաբը, Քերքուքի հյուսիսում հատուկ օպերացիա են սկսել, և արդեն երեկ պարզ դարձավ, որ իրենց ձեռքն են առել մի քանի նավթահորերի և Քեյվան ու Խալեդ զորակայանների վերահսկողությունը: Փեշմերգան այս օպերացիան որակել է որպես Քուրդիստանի դեմ հայտարարված պատերազմ՝ նախազգուշացնելով, որ Բաղդադը թանկ է վճարելու դրա համար: Բայց որ ամենակարևորն է՝ նա դավադրության մեջ է մեղադրել նաև Քուրդիստանի հայրենասիրական միությանը՝ վերջինիս հրամանատարների ուսերին դնելով ռազմավարական մի շարք օբյեկտներից նահանջելու և դրանք Բաղդադին հանձնելու պատասխանատվությունը՝ հանդես գալով առավել հավատարիմ մարտիկներին Քիրքուքում հավաքագրելու կոչով:

Ինչ է եղել իրականում՝ պարզ չէ, որովհետև ՔՀՄ–ն հերքել է Փեշմերգայի մեղադրանքները՝ իր հերթին վերջիններիս մեղադրելով անպատասխանատվության և Քիրքուքում նախապես հավելյալ ուժեր չմոբիլիզացնելում, բայց որ Բաղդադն արդեն վերահսկում է քաղաքի բոլոր կարևոր կենտրոնները, նավթահորերը, անցակետերը, նաև՝ Սինջարը, որտեղ դարձյալ Իրաքի ազգային դրոշն է ծածանվում, սա էլ է փաստ: Ուղիղն ասած՝ քրդերն իրենք էլ լավ գիտեին, որ Քիրքուքը երբեք էլ ներառված չի եղել, այսպես կոչված, Քուրդիստանի քարտեզում: Եվ դժվար չէր պատկերացնել, որ նավթաշատ, իրենից կատարյալ էթնիկ խճանկար ու ահռելի ռազմավարական կարևորություն ներկայացնող այս ու մնացած վիճելի տարածքներում նույնպես Անկախության հանրաքվեի անցկացումն անխուսափելի բախման է բերելու: Բայց վիճակն արդեն գցված է, և Բաղդադն այժմ հույսեր է փայփայում, որ վիճելի տարածքներում ամբողջական վերահսկումը ոչ միայն Քուրդիստանի դեմ կիրառված տնտեսական ազդեցիկ քայլ կդառնա՝ տարածաշրջանի անջատման խափանման առումով, այլև հենց ներքրդական բախման առիթ՝ Բարզանիի տապալման հետագա սցենարով: Արդյունքում, սակայն, հասարակ ժողովուրդն է տուժում: Kurdistan24–ը երեկ հաղորդեց մոտ 1 մլն քուրդ բնակչության՝ Քիրքուքից Էրբիլ փախչելու մասին: Ընդ որում, նույն աղբյուրի փոխանցմամբ, մարդկանց ոչ այնքան իրաքյան բանակը, որքան շիական Հաշդ Ալ–Շաաբի գրոհայիններն են սարսափեցրել, որոնց ներկայությունն, ինչպես արդեն նշեցինք, ՔՀՄ ղեկավարներ Պավել Թալաբանիի և Լահոր Ջանգիի դավաճանությամբ է պայմանավորվում: Երեկ քրդական Գորրան կուսակցության ղեկավար Մասուդ Հայդարին, օրինակ, հայտարարել է, որ իր ձեռքում 9 կետանոց մի փաստաթուղթ է հայտնվել՝ շիական Հաշդ Ալ–Շաաբի ղեկավար Հադիի Ամերիի և քրդական ՔՀՄ ղեկավար Թալաբանիի պայմանավորվածության վերաբերյալ, որն, իբր, ստորագրվել է հոկտեմբերի 16–ին: Ըստ այդմ՝ Թալաբանին համաձայնել է Բաղդադին հանձնել բոլոր վիճելի տարածքները, որոնք Հանրաքվեից հետո վերահսկում էին քրդերը, հանձնել Քիրքուքի 17 վարչական կենտրոններն ու ռազմավարական կարևոր օբյեկտները և էլի մի շարք կետեր, որոնք այս պահին անիմաստ է թվարկել: Այստեղ առավել կարևոր է այն, որ քրդական անկախության տեսլականը, նախ և առաջ, բախվում է տարբեր շահեր հետապնդող քրդական քաղաքական ուժերի անմիաբանությանը, որին, փաստորեն, անկարող է հակազդել նույնիսկ փորձառու առաջնորդ Մասուդ Բարզանին: Անհրաժեշտ է նաև նշել, որ չնայած զինված գործողությունների դատապարտմանն ու երկխոսության կոչերին, որ հիմա աշխարհի տարբեր ծագերից են հնչում, այդ թվում՝ Իրաքում ու Սիրիայում հակաահաբեկչական գործողություններ վարող միջազգային կոալիցիայից, քրդերի հիմնական դաշնակից ԱՄՆ–ն նրանց մեն–մենակ է թողել Բաղդադից, Անկարայից և Թեհրանից ձգվող մարտահրավերների առջև: Դատելով լրահոսից՝ հիասթափության վերջին կաթիլն էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է հավելել, որը երեկ տարօրինակ մի հայտարարությամբ է հանդես եկել: «Մեզ դուր չեն գալիս բախումները: Բայց այս մենամարտում մենք չենք պատրաստվում որևէ մեկի կողմն անցնել, որովհետև երկար տարիներ լավ հարաբերություններ ենք ունեցել և՛քրդերի, և՛ Իրաքի հետ, որտեղ երբևէ չպետք է հայտնվեինք»,– հայտարարել է Թրամփը՝ ապացուցելով, որ քաղաքականության մեջ ոչ թե դաշնակցությունը, այլ եռակի, քառակի և ընդհանրապես՝ բազմակի ստանդարտներն են գործում: Հատկապես՝ դեռևս պետություն չունեցող ազգերի համար:

Այս մասին տղեկացնում է Past.am-ը:

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай