Ереван, 06.Август.2026,
00
:
00
ВАЖНО


ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Բրյուսելում մասնակցում է Եվրոպահայերի 4-րդ համագումարին

ОБЩЕСТВО

Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ հոկտեմբերի 18-ին Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելի «Հայ տանը» մեկնարկել է Եվրոպահայերի 4-րդ համագումարը, որին մասնակցում են  Արցախի Նախագահ Բակո Սահակյանը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը,ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար ԷդվարդՆալբանդյանը,  ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանը, պետական, քաղաքական, հասարակական գործիչներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համագումարին բացման խոսքով հանդես է եկել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Նա արժևորել է նման միջոցառումները, նշելով, որ դրանք լավ հարթակ են՝ քննարկելու համազգային խնդիրները, նախանշելու դրանց լուծման ուղիներն ու հետագա անելիքները, մշակելու և իրականացնելու տարբեր ծրագրեր սփյուռքի հայկական համայնքների, Հայաստանի և Արցախի շարունակական զարգացման ու զորացման ուղղությամբ: Նա խորին երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մշտապես սատարում են Արցախին, անում հնարավոր ամեն ինչ՝ տարբեր ատյաններում արցախյան հիմնախնդիրը արդարացի ներկայացնելու և ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար: Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբին:

Ներկաներին իր պատգամը հղեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը՝ նշելովոր ազգային պահանջատիրությունըՀայ եկեղեցումասնավորապես Կիլիկիո Կաթողիկուսության համար սովորական դատ չէայլ կենսական խնդիր էՀայոց ցեղասպանությունից հետո Կիլիկիո Կաթողիկոսությունը դարձել է աքսորական՝ հաստատվելով ՀալեպումԴամասկոսումԵրուսաղեմումԿիպրոսումԲեյրութումՓարիզում ևի վերջո հանգրվանել է ԱնթիլիասումՑեղասպանությանը հաջորդած տասնամյակներում յուրաքանչյուր հոգևոր առաջնորդ յուրովի է պայքարել՝ Հայդատը դարձնելով օրակարգայինԱրամ Ա կաթողիկոսը նշեց,  որ մեր ժողովուրդը մշտապես միջազգայինհանրության օրակարգում է պահել ազգային պահանջատիությունը՝ այժմեականացնելովքաղաքականացնելով ևմիջազգայնացնելով Հայ դատըՆա մասնավորապես ասաց. «Մեր ազգային պահանջատիրությունը մեր նեղազգային սահմաններից դուրս եմ տեսնումմեր դատը մարդու իրավունքների դատ էիսկ մարդկայինիրավունքները աստվածային իրավունքներ են»: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կարևորեց Հայոցցեղսպանության ճանաչման և դատապարտմանհետևանքների վերացման գործընթացը իրավական դաշտտեղափոխելը:

Համագումարի մասնակիցներին ողջունել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նա կարևորել է նման ներկայացուցչական հարթակում համազգային խնդիրների արծարծումը: Սփյուռքի նախարարն անդրադարձել է հայերի ակտիվ մասնակցությանը եվրոպական քաղաքակրթության  զարգացման գործում, ինչպես նաև եվրոպական արժեհամակարգի ազդեցությանը հայ մշակույթի զարգացման, Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործընթացում: Նա մասնավորապես ասել է. «Իմ ժողովուրդը շատ թանկ է վճարել եվրոպական արժեքներն ու գաղափարները դավանելու համար՝ արդարամտություն, ազատամտություն, բազմակարծություն, հանդուրժողականություն,  արժեքներ ու գաղափարներ, որոնք խորթ էին թուրքական բռնապետերի համար, ուստի և լռեցվեցին ամենաբիրտ և սահմռկեցուցիչ եղանակով՝ Ցեղասպանությամբ:  Դիպուկ է բնութագրել նրանց դեռևս համիդյան կոտորածների ժամանակ  Մեծ Բրիտանիայի չորս անգամ  վարչապետ դարձած Ուիլյամ Գլադստոնը. «Թուրքերը ուր որ գնացին՝ արյան մի լայն հետք թողեցին իրենց հետևից և ինչքան տարածվեց նրանց տիրապետությունը, այնքան անհետացավ քաղաքակրթությունը ..»: Եղեռնազարկ, հայրենազարկված հայի առաջ Եվրոպան իր դռները բացեց, քանզի արդեն ճանաչում էր նրա պրպտող տեսակն ու ստեղծարար միտքը: Հայերը դարձան մոլորակի բնակիչ, Հայաստանի դեսպաններն ամենուր և Հայոց պետության  հետ  շարունակում են պայքարը Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման համար: Պայքարում ենք  բոլոր տեսակի ցեղասպանությունների բացառման, չկրկնվելու  համար, ինչը նաև  համայն մարդկության խնդիրն է: Դեռևս 1919թ. Թուրքիայի  ռազմական դատարանը մահվան դատապարտեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին, այսպիսով՝ ուղղակի կերպով ընդունելով Ցեղասպանության փաստը: Այս պարագայում ի՞նչն է այսօր՝ մեկ դար անց, կաշկանդում աշխարհին, նաև՝  եվրոպական   շատ  երկրների,  վերջնականապես դատապարտելու   Թուրքիայի կողմից հայերի հանդեպ իրականացված ոճիրը՝ ցեղասպանությունը: Այսօր ժողովրդավարության մի  փոքրիկ  կղզյակի վերածված Արցախը դեռ ունի խնդիր  ազգերի    ինքնորշման   միջազգային     իրավունքը     իրացնելիս:  Աշխարհը վաղուց դատապարտել և չեղարկել է ստալինյան բոլոր որոշումները,  սակայն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բռնակցման այս որոշումը, չգիտես ինչու, դեռևս ուժ ունի, և այդ է պատճառը,  որ  Ադրբեջանը  շարունակում է   իր  հոխորտանքները:  Եթե Բեռլինյան պատի անկումը ազդարարեց Եվրոպայում բաժանարար գծերի վերացումը, ապա  դրանից տասնամյակներ անց հայկական հանրապետությունները շրջափակված են հարևան երկու պետությունների կողմից՝ սահմանափակելով մարդու ազատ    տեղաշարժվելու     իրավունքը»։

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է նաև Սփյուռքում հայապահպանությանը՝ նշելով, որ այն մեկ ամիս առաջ տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք համահայակական համաժողովի առանցքային ուղղություններից մեկն էր: 

Համագումարի շրջանակներում ընթանում են կլոր սեղան-քննարկումներ «Ցեղասպանության ճանաչում և փոխհատուցում», «Թուրքական և ադրբեջանական լոբբին Եվրոպայում» և «Հայապահպանությունը որպես գոյատևման հիմնական գործոն» թեմաներով:

Համագումարն իր աշխատանքները կշարունակի հոկտեմբերի 19-ին Եվրախորհրդարանում: Տեղի կունենա երկու կլոր սեղան-քննարկում Հայոց ցեղասպանության ճանաչում: Հիմնական փուլեր և մարտահրավերներ» և «Հարավային Կովկաս: Մարգինալացում և նոր հեռանկարներ» թեմաներով:

 

IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»