Ուկրաինայում 54-ամյա հայ գործարար է սպանվել
ОБЩЕСТВОՈւկրաինայի Ուժգորոդ քաղաքում սպանվել է «Ապարան» կոշիկի գործարանի 54-ամյա տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը:
Ինչպես հաղորդում է mk.ru կայքը, գործարարն սպանվել է հոկտեմբերի 16-ի 11:00-ին իր աշխատասենյակում՝ ատրճանակից արձակված մի քանի կրակոցներից:
Տեղի ոստիկանության տվյալներով՝ կրակոցներ հնչելուց առաջ վիճաբանություն է ծագել հարձակվողի և զոհի միջև:
Գլխավոր տնօրենի մարդասպանն արդեն ձերբակալվել է: Նրան հարցաքննում են ոստիկանության քաղաքային բաժանմունքում: Հանցագործության շարժառիթը դեռևս հայտնի չէ: Փորձագետների աշխատանքը շարունակվում է:
Անդրանիկ Հովհաննեսի Նիկողոսյանը ծնունդով Ապարան քաղաքից է: Նա եղել Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչը Անդրկարպատյան մարզում: ԽՍՀՄ սպորտի վարպետը բռնցքամարտի գծով ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքականի կազմում և դարձել համամիութենական մրցումների հաղթող, ինչպես նաև Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր:
Անդրկարպատյան մարզ Մոսկվայից տեսափոխվել է 1990-ականներին: Ղեկավարել է տեղի «Արարատ» հայկական մշակութային միությունը: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հուշակոթողի տեղադրման նախաձեռնողն է եղել:



