Իրաքյան Բասրան էլ է դժգոհ Բաղդադից
МЕЖДУНАРОДНОЕՀոկտեմբերի 15–ին իրաքյան Բասրայի կառավարման խորհուրդը հայտարարել է այն մասին, որ եթե Բաղդադը շարունակի անտեսել մարզի ֆինանսական իրավունքները, Խորհուրդը ինքնակավառարում կհռչակի՝ փոխանցում է Kurdistan.ru–ն: Մարզային խորհրդի փոխքարտուղար Վալիդ Կայտանի խոսքով՝ Բասրան Իրաքի բյուջեի շուրջ 80%–ն է ձևավորում նավթի արտահանման, նավահանգստի և այլ ռեսուրսների հաշվին, սակայն, Բաղդադը հրաժարվում է ֆինանսական հատկացումներից՝ բացասաբար ազդելով տեղի սոցիալ–տնտեսական կյանքի վրա: Հիշեցնենք, որ Բասրան Քուվեյթին և Իրանին սահմանակից 7 մարզերից բաղկացած մուհաֆազա է՝ 19,070 կմ2 տարածքով և շուրջ 2 մլն 532000 բնակչությամբ (2011–ի տվյալներով), որոնց համանուն մարզկենտրոնն Իրաքի գլխավոր նավահանգիստն է:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



