Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Թրամփ vs Իրան. Made in USA

МЕЖДУНАРОДНОЕ

«Ուրբաթ 13»՝ տհաճ ասոցիացիաներ առաջացնող արտահայտությունն ԱՄՆ նախագահի վերջին ելույթից հետո նաև քաղաքական ենթատեքստով է հագեցել: Ու թեպետ այն չզուգահեռվեց «պարանորմալ երևույթներով», պարզվեց՝ Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ Մաքմասթերը նախորդ օրն ապակողմնորոշել էր Կոնգրեսին, հայտարարելով իրանյան ՀԳՀԾ–ն չվավերացնելու՝ թրամփյան դիրքորոշման մասին: Ճիշտ է՝ ԱՄՆ նախագահը հաստատեց, որ Իրանի հետ «միջուկային գործարքը» կամ պետք է անվավեր ճանաչվի, կամ՝ խստացվի, որովհետև «Իրանը հավատարիմ չէ գործարքի ոգուն, իսկ ռեժիմը շարունակում է հակամարտություններ, ահաբեկչություն ու ցնցումներ տարածել Մերձավոր Արևելքում և աշխարհով մեկ», այդուհանդերձ, պաշտոնապես չչեղարկեց ՀԳՀԾ–ն՝ Իրանի հանդեպ պատժամիջոցներ կիրառել–չկիրառելու հետագա հանձնառությունը Կոնգրեսին թողնելով: Թրամփն, այսինքն, առայժմ միայն Իրանի նկատմամբ իր նոր ռազմավարությունը ներկայացրեց Կոնգրեսում, որն, ուղիղն ասած, ոչ թե նորություն էր, այլ վերադարձ Իրանը «չարիքի առանցք» դիտարկելու՝ Բուշի քաղաքականությանը: Միևնույն ժամանակ Թրամփը հստակ նշեց, որ չի սահմանափակվի պասիվ գործելակերպով: Մասնավորապես՝ Սպիտակ տունը նախատեսում է ավելացնել ՄԱԳԱՏԷ–ի տեսչական լիազորություններն ու առավել խստորեն հետևել իրանական պարտավորությունների կատարմանը, փորձելու է հենց «միջուկային գործարքի» շրջանակներում կանխել Իրանի բալիստիկ հրթիռների մշակման ծրագիրը (մի բան, որ ԳՀԾ–ում չի հիշատակվում), և լուրջ միջոցներ ձեռնարկել՝ միջուկային զենքի ձեռքբերման բոլոր ուղիներն ու «իրանյան «Մահ Ամերիկային» կարգախոսը» ձախողելու համար: Ավելին՝ ակտիվացնելով տարածաշրջանային ավանդական ալյանսները, ԱՄՆ–ն «առավել կայուն բալանս է վերականգնելու տարածաշրջանում՝ ռեժիմին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին զրկելով իրենց քայքայիչ գործունեությունն Իրանի ազգային հարստության շորթման միջոցով ֆինանսավորելու հնարավորությունից»: Ինչ է սա նշանակում՝ ակնհայտ է. գիտակցելով այս պահին ՀԳՀԾ միակողմանի չեղարկման անհնարինությունը՝ Թրամփը փորձում է անուղղակիորեն հասնել այդ նպատակին և նույնիսկ վերջնագիր է ներկայացնում Կոնգրեսին ու միջազգային հանրությանը: «Եթե Սպիտակ տանը չհաջողվի համաձայնության գալ Կոնգրեսի և մեր դաշնակիցների հետ, որպես նախագահ՝ ցանկացած պահի ինքս կարող եմ չեղարկել մեր մասնակցությունը Գործարքին»,–հայտարարեց Թրամփը՝ չգիտակցելով անգամ, թե ինչ հետևանքների կբերի իր ոգեշնչումը ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիք Հեյլիից (վերջինս, ի դեպ, ամերիկյան Politico հանդեսն ու շատ այլք փաստեցին): Նախ՝ Թրամփի այս ռազմավարությունն անընդունելի է Եվրոպայի համար, որովհետև ՄԱԳԱՏԷ–ն մի անգամ չի փաստել Իրանի հավատարմությունը ՀԳՀԾ–ին: Բացի այդ, ինչպես ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոհերինին նշեց՝ գործարքի չեղարկամբ ԱՄՆ–ն ի՛նքն է կանգնում ՄԱԿ–ի ԱԽ–ի բանաձևը չկատարելու վտանգավոր դիրքերում, գործելու նույնպիսի ազատություն շնորհելով Իրանին: Վերջապես, ինչպես Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն ակնարկեց (չխոսենք արդեն Գերմանիայի կանցլերի, Մեծ Բրիտանիայի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի համատեղ հայտարարության մասին, որում «Միջուկային համաձայնությունը 13 տարվա դիվանագիտական աշխատանքի գագաթնակետը և աշխարհի խաղաղության ու անվտանգության երաշխավորման ուղղությամբ արված մեծ քայլ» որակվեց), «իրանական հարցում ամերիկյան պահվածքը Եվրոպային մղում է ընդդեմ ԱՄՆ–ի՝ Չինաստանի և ՌԴ–ի հետ միավորման», ինչը նույնպես որևէ լավ բան չի խոստանում ԱՄՆ բազեներին: Ինչ վերաբերում է Իրանին՝ չպետք է նույնիսկ կասկածել, որ այստեղ միանգամից են ըմբռնել Սպիտակ տան «փուլային տրյուկը»: Հենց այդ նկատառմամբ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հայտարարեց, որ ցանկացած նոր պատժամիջոցի դեպքում Թեհրանն ի՛նքը կչեղարկի ՀԳՀԾ–ն, զգուշացրեց, որ Իրանում բոլորին է պետք Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի անդամ դիտարկել, նաև հեգնեց Թրամփին՝ Պարսից ծոցն Արաբական ծոց չլսված անունով «մկրտելու» համար, ինչն, ի դեպ, ակտիվորեն է քննարկվում վիրտուալ տարածքում: Բայց ամենակարևորն այս պատմության մեջ, իհարկե այն է, որ այս ագրեսիվ քաղաքականության արդյունքում Իրանի ռադիկալները հերթական հաղթաթուղթն ունեցան՝ ԱՄՆ–ի անվստահելի գործընկեր լինելու հարցում, ինչը զերծ չէ ճշմարտությունից: Ի վերջո, ամեն անգամ, երբ Իրանը ձեռք է մեկնել ԱՄՆ–ին վերջինս կամ հրաժարվել է ձեռքսեղմումից կամ հետքայլ է արձանագրել, նպաստելով Իրանի առաջադեմների մարգինալացմանը: Այդ առումով Սպիտակ տան համար պիտի որ լավ դաս լինեին 2003–ի իրադարձությունները, երբ Բուշի ապակառուցողական քաղաքականության արդյունքում ասպարեզ եկավ ռազմաշունչ Ահմադինեժադը, և չափավորները 8 տարի 2–րդ պլան մղվեցին: Բայց՝ ոչ. առավել մեծ մասշտաբներով կրկնելով Բուշի սխալները, ամեն ինչից զատ՝ Թրամփը դարձյալ վատ դրության մեջ դրեց նաև ՀԳՀԾ–ն կյանքի կոչած Ռոհանիին ու Իրանի առաջադեմ հատվածին: Սպիտակ տունն, ասես, միտումնավոր՝ խնդիր է դրել ապացուցել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի ճշմարտացիությունը, որը դժվարանում էր համաձայնել ՀԳՀԾ վավերացմանը՝ հայտարարելով, որ «անհրաժեշտ է չզգուշանալ և վստահել Նահանգներին, քանի որ այդ երկիրը նախկինում էլ է շատ ու շատ պայմանավորվածություններ խախտել»…

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай