«Վեոլիա ջուրը» դատի է տվել ՀՅԴ–ի` Պռոշյանի կոմիտեին
ОБЩЕСТВОՀՅԴ կուսակցության Պռոշյան համայնքի կոմիտեի կողմից ծախսած ջրի վարձավճարը բռնագանձելու պահանջով «Վեոլիա ջուրը» դիմել է դատարան:
Ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը «Փաստին» տեղեկացրեց, որ Պռոշյան համայնքում գործող ՀՅԴ կառույցն ունի իրավաբանական անձի կարգավիճակ, որի պարտքը կազմում է 36 հազար 125 դրամ:
«Բաժանորդը ջրաչափ ունի, այսինքն ջրի ծախսի ծավալը վիճահարույց չի, պարզապես ջրի վարձը քիչ–քիչ են վճարում և հետևաբար պարտքեր են կուտակել»,– ասաց Մ. Սարգսյանը:
Հարցին, թե արդյո՞ք ընկերությունը փորձել է բանակցային տարբերակով հարցը լուծել, Մ. Սարգսյանն ասաց, որ ՀՅԴ Պռոշյանի կոմիտեի ղեկավարությունն իմացել է, որ պարտք է «Վեոլիա ջրին», իսկ իրենց համար բաժանորդը մնում է բաժանորդ: Ու եթե թերանում է իր պարտականությունների մեջ, ապա ընկերությունը դիմում է դատարան:
«Փաստը» զրուցեց նաև Պռոշյանի` ՀՅԴ «Դրո Կանայան» կոմիտեի ներկայացուցչի հետ, ով ասաց, որ այդ պարտքը «Վեոլիա ջուրը» սարքել է իրենց գրասենյակի գլխին:



