Կապանի արդիականացված բժշկական կենտրոնը կսպասարկի մոտ 58 հազար բնակիչների
ОБЩЕСТВОԿապանի արդիականացված բժշկական կենտրոնը կսպասարկի Կապան քաղաքի և հարակից գյուղերի մոտ 58 հազար բնակիչների: Այս մասին ասաց «Առողջապահական ԾԻÔ ³» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանը:
«Բժշկական կետրոնը նախատեսված է սպասարկելու քաղաքի և հարակից գյուղերի մոտ 58 հազար բնակչությանը: Մեր նպատակն է, որպեսզի ազգաբնակչությունը բժշկական սպասարկում ստանալու համար էլ չմեկնի Երևան և մնա տեղում», - ասաց Նելսոն Զուլոյանը:
«Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրենը մանրամասնեց, որ արդեն տասն օր է, ինչ ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանի արդիականացված բժշկական կենտրոնը ծառայություններ է մատուցում տարածաշրջանի ազգաբնակչությանը։ Այս օրերին կենտրոնում արդեն բուժում է ստացել 84 հիվանդ, հիմնանորոգված և ամբողջովին վերազինված վիրահատարաններում կատարվել է 5 վիրաբուժական միջամտություն։ Արձանագրվել է 13 ծնունդ։
«Վերազինման արդյունքում էապես ավելացել է Կապանի բժշկական կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ վերազինված սարքավորումների շնորհիվ: Բոլոր առկա ծառայությունները թե վիրաբուժական, թե դիալիզի, թե մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայությունները արդիականացված են: Այն հնարավորություն ունի ընդունելու միաժամանակ 115 հիվանդի», - նշեց Նելսոն Զուլոյանը:
Կապանի բժշկական կենտրոնը «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից արդիականացված 12-րդ մարզային հիվանդանոցն էր, որն իրականացվեց ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:
Նելսոն Զուլոյանը վերջում հավելեց, որ մինչ օրս արդիականացվել են ևս 170 համայնքային ամբուլատորիաներ, որոնք առաջնային ծառայություներ մատուցող հիմնարկներ են: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է շահագործման հանձնել Ճամբարակի բժշկական կենտրոնը, որը հանրապետության նախագահի նախընտրական խոստումներից էր, այն հրանավոր եղավ իրականացնել «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի ծրագրերի շրջանակում տնտեսած միջոցների հաշվին:



