«Նման միջադեպ տեղի չի ունեցել». Իվետա Տոնոյանը հերքում է
ОБЩЕСТВО« Ժամանակ» թերթն իր օրվա համարում գրել է, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող հիմնարկներից մեկի տնօրենն օրերս յուրացրել է հիմնարկին պատկանող մի քանի միլիոն դոլարը և ընտանիքով հեռացել երկրից: Թե որքանով է տվյալ ինֆորմացիան հիմնավոր , Slaq.am-ը զրուցեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ. հերքելով թերթի տեղեկատվությունը նա նշեց. ««Մուլտի գրուպ կոնցեռն»-ի որևէ ձեռնարկության տնօրենի հետ կապված նման միջադեպ տեղի չի ունեցել, այդ ամենն իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է: Հաշվի առնելով, որ հայ մամուլի օրն է նշվում, խորհուրդ կտամ իմ գործընկերներին, որ առաջնորդվեն մասնագիտական պրոֆեսիոնալիզմի սկզբունքներով և չփորձեն սև կատու գտնել էնտեղ, որտեղ իրականում չկա»-նշեց Իվետա Տոնոյանը:
Նյութը պատրաստեց Արմենուհի Ղազարյանը



