Երջանիկը երջանկության մեջ է Սոչիում, իսկ կուսակիցները խռովել են նրանից
ПОЛИТИКАPast.am-ը վերջերս «Երջանիկը երջանկացրեց ՀՀԿ–ի երիտթևին» վերնագրով նյութ էր հրապարակել, որում, մասնավորապես, գրված էր.
«Հոկտեմբերի 14–22–ը Սոչի քաղաքում տեղի կունենա երիտասարդության և ուսանողության համաշխարհային 19–րդ փառատոնը: Այն կազմակերպել են աշխարհի կոմունիստները:
Հայաստանից այդ փառատոնին պետք է մասնակցի 18–35 տարեկան 250 երիտասարդ: Այս խնդրով զբաղվողը Հայաստանի Կոմունիստական կուսակցության երիտասարդ քարտուղար Երջանիկ Ղազարյանն է:
Սակայն Past.am-ի տվյալներով` Երջանիկը սերտ կապեր է հաստատել ՀՀԿ երիտթևի «փուչիկ տրաքացնող» Կարեն Ավագյանի հետ, գրեթե ամբողջությամբ կորցրել է «կոնտրոլը» և ամեն ինչ վստահել է Ավագյանին: Նախապես հազարավոր երիտասարդներ հայտ են ներկայացրել, բայց նրանց 99%–ը մերժում է ստացել:
Past.am-ին հայտնի է, որ 250 պատվիրակներից ավելի քան 100–ը ՀՀԿ երիտասարդական թևից է լինելու»:
Երջանիկը հիմնականում ՀՀԿ–ական երիտասարդների հետ արդեն Սոչիում է: Իսկ Կոմունիստական կուսակցության երիտասարդ անդամները խռովել են նրանից:
Փաստորեն, ռուսական կողմնորոշմամբ երիտասարդները անմասն են մնացել Սոչիի «վայելքներից»:



