Դոնալդ Թրամփը հերքել է իր դեմ ներկայացված սեռական ոտնձգությունների մեղադրանքները
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր դեմ ներկայացված սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքները «կեղծ նորություններ են»:
«Կեղծ նորություններ են», - ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի՝ Թրամփի դեմ ներկայացված սեռական ոտնձգությունների մեղադրանքը մեկնաբանելու խնդրանքին:
Հայտնի է, որ անցած տարի ԱՄՆ-ում նախընտրական արշավի ժամանակ հրապարակվել է Թրամփի մասնակցությամբ 11 տարվա տեսանյութ: Տեսագրությունում Թրամփը, որն այն ժամանակ մտադիր չի եղել նախագահ դառնալ, գռեհիկ արտահայտություններով պարծեցել է, որ ինքը հետապնդել է կանանց և պնդել, որ իրեն ամեն ինչ կարելի է, քանի որ ինքն «աստղ է»:
Ավելի ուշ նախագահի թեկնածուն հրապարակային ներողություն է խնդրել և պարզաբանել, որ այդ արտահայտությունը «դատարկ խոսակցություն է եղել հանդերձարանում»:
1
Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в России
2
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
3
В приграничных сёлах Армении закрывают школы
4
Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы ...
5
«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна



