Մալթայում ավտոմեքենայի մեջ պայթեցրել են իշխանությունների և Պանամայի օֆշորների կապի մասին գրած լրագրողին
МЕЖДУНАРОДНОЕՄալթայի իշխանությունների կապերի մասին գրած լրագրող և բլոգեր Դաֆնե Կարուանա Գալիցիան սպանվել է իր ավտոմեքենայում՝ պայթյունի հետևանքով: Միջադեպը տեղի է ունեցել նրա տան մոտ:
«Այսօր որտեղ նայես՝ ամեն տեղ խաբեբաներ են: Իրավիճակը հուսահատ է», - գրել է նա իր բլոգում պայթյունից կես ժամ առաջ:
Reuters-ի հաղորդմամբ՝ վերջերս լրագրողը զբաղվել է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի և նրա երկու մոտ օգնականի դեմ հետաքննությամբ՝ ուսումնասիրելով նրանց կապերը Պանամայի օֆշորների հետ, անձնագրերի վաճառքը և Ադրբեջանի իշխանություններից գումարներ ստանալը:
Մուսկատը հայտնել է, որ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն պատրաստակամություն է հայտնել օգնել տեղական իշխանություններին սպանությունը հետաքննելու հարցում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



