Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանը կարող է տնտեսական բեկում գրանցել

ЭКОНОМИКА

Հայաստանում օրերս անցկացված Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովի ընթացքում հնչեցին գաղափարներ, բարձրաձայնվեցին նպատակներ ու ծրագրեր, որոնք, անկասկած, չափազանց կարևոր են լինելու ԵՏՄ-ի՝ որպես աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական կառույցի ներկայի ու ապագայի համար:

Այս հանգամանքը հատկապես կարևոր է մեզ՝հայերիս համար,որ ամեն կերպ փորձում ենք ուղիներ գտնել՝ մեր ունցած պոտենցիալը ԵՏՄ շրջանակներում հավուր պատշաճի ռեալիզացնելու:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի հիմնական ռեսուրսը բոլոր ժամանակներում էլ մարդկային կապիտալն է եղել: Պայմանավորված, սակայն, տարիներ շարունակ չդադարող արտագաղթով՝ այսօր մեր երկիրը կանգնած է իր մեծագույն հարստությունը կորցնելու եզրին:

Ընդ որում՝ ինչպես համապատասխան վիճակագրությունն է փաստում, բավական լայն թափ է ստացել «ուղեղների արտահոսք» կոչվող երևույթը, երբ տեղի մասնագետը, պարզապես, ելնելով լավ ապրելու բնական ցանկությունից, թողնում է Հայաստանն ու հեռանում:

Եթե մեզ չհաջողվի ռեալ այլընտրանք ներկայացնել տեղի մասնագետներին, ոչինչ չանենք վերահաս աղետը կանխելու համար, ապա վաղ թե ուշ՝ դառնալու ենք լավագույն դեպքում գյուղատնտեսական երկիր (չնայած հաշվի առնելով գյուղատնտեսության այսօրվա վիճակը՝ նույնիսկ այդ հեռանկարն է մեզ համար մշուշոտ մնում): Եվ ահա այստեղ է, որ ԵՏՄ-ն կարող է գալ Հայաստանին օգնության:

Շատերը նկատած կլինեն, որ Երևանում օրերս անցկացված տնտեսական համաժողովի հիմնական թեմատիկ մեխերից մեկը բարձր տեխնոլոգիաներին վերաբերող հարցն էր:

Եվրասիական տեխնոլոգիական հարթակները, որոնք կոչված են ԵՏՄ երկրների տնտեսությունների գիտատար ճյուղերի զարգացմանը, ու որոնք բավական հաջող կերպով գործում են՝ ապացուցելով սեփական կենսունակությունը, Հայաստանի համար կարող են յուրատեսակ փրկօղակի դեր խաղալ, եթե մեզ հաջողվի գործընկերներին լիարժեքորեն մատուցել մեր ունեցած հսկայական պոտենցիալն ու ոչ թե ուղեղներ մատակարարել դրսին, ինչպես հիմա է տեղի ունենում, այլ այդ մարդկային պոտենցիալը պահելով մեզ մոտ՝ օգտակար լինել նաև գործընկեր երկրներին, ընդհանուր միության առաջխաղացմանը: Ֆորմատը, որը ժամնակի ընթացքում միայն ընդլայնվելու, զարգանալու է, անկասկած, անզուգական հնարավորություն է տալիս Հայաստանին՝ փայլելու ոչ միայն ԵՏՄ ներսում, այլև նույն ԵՏՄ միջոցով դուրս գալու համաշխարհային շուկաներ՝ տնտեսական արագ զարգացման իրական հեռանկարով: Հաշվի առնելով այն, որ տեխնոլոգիական հարթակների գործունեության հիմնական նպատակը հանդիսանում է ու ապագայում ևս լինելու է արտահանումը՝ կարող ենք ֆիքսել, որ դրանք անզուգական գործիքակազմեր են համաշխարհային ասպարեզում ինքնառեալիզացվելու, ինչպես նաև ԵՏՄ ներսում սեփական դիրքերն ամրապնդելու համար:

ԽՍՀՄ տարիներին Հայաստանը հանդիսացել է ընդհանուր պետության տնտեսական կենտրոններից մեկը, որին բնորոշ ամենագլխավոր հատկանիշներից մեկն էլ գիտատարությունն էր: Ճիշտ է՝ այսօրվա Հայստանի տնտեսությունը դժվար համեմատելի է տասնամյակներ առաջվա տնտեսության հետ, սակայն անկասկած է, որ մեր երկրի ակտիվ մասնակցությունն ԵՏՄ ներսում գոյություն ունեցող պրոյեկտներին, որոնցից մեկն էլ գործող տեխնոլոգիական հարթակներն են, ոչ միայն հօգուտ Հայաստանի է լինելու, այլև՝ ԵՏՄ-ի. մենք ռեսուրսներ ունենք՝ փայլելու միության ներսում ու աններելի կլինի, եթե բաց թողնենք մեզ ընձեռնված հնարավորությունը:

Այնպես որ՝ մեզ մնում է ընդամենը կարողանալ սեփական հնարավորությունները մատուցել իմանալ, ճկուն գտնվել ու ներքին մրցակցության պայմաններում, որ հետագայում կարող է մեզ համար առավելություն դառնալ, առաջ անցնել:

Էռնեստ Ջանփոլադյան

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»