Ереван, 12.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Շվեյցարիա, Սինգապուր, թե սնանկ Աղքատանոց

МЕЖДУНАРОДНОЕ

Փոքր պետությունների զարգացման երկու հաջողակ մոդել գոյություն ունի։ Մեկը շվեյցարականն է, մյուսը՝ սինգապուրյանը։ Երկուսն էլ տեխնոկրատական են, բայց սուբյեկտների մասնակցության ու գաղափարաբանության տարբեր կոնցեպտներով։

 

- Առաջինը հիմնված է համընդհանուր անհատական ձեռներեցության, յուրաքանչյուր քաղաքացու տեխնոկրատականության վրա, իսկ երկրորդը՝ լիդերի տեխնոկրատականության վրա։

 

- Առաջինը ծովային ելք չունեցող, անկլավ երկրի դարավոր, հնարամիտ զարգացման պատմություն է, իսկ երկրորդը բաց ծովում գտնվող, տեխնոլոգիական աշխարհում թռիչքային զարգացմամբ արագորեն իր ուրույն տեղը գրաված, խառը բնակչությամբ փոքր կղզու պատմություն։

 

- Առաջինը հիմնված է տնտեսությանը մասնակիցների անձնական ձեռներեցության ու նախաձեռնության վրա, իսկ երկրորդը՝ հանրային  կարգապահության ու ընդհանուր գործին անձնական նվիրվածության վրա։

 

- Առաջինը ենթադրում է ամեն մեկի պրպտուն աշխատանք, կատարյալ մասնագիտացում ու այդ աշխատանքի արդյունքի արտահանում, իսկ երկրորդը ենթադրում է լիդերի մեծ ինտելեկտի, կամքի, նպատակամղվածության ու հանրության կարգապահության հաշվին գլոբալ, համաշխարհային աշխատանքի բաժանման մեջ մասնակի դերի ստանձնում ու իրացում։

 

- Առաջինն ապահովվում է առանց արտաքին ներդրումների, երկրորդը՝ հիմնականում արտաքին ներդրումների հաշվին, և տնտեսությունն էլ աշխատում է առավելապես դրսի համար։

 

- Առաջինն արժանապատիվ անհատի միջավայրում է կայանում, երկրորդը՝ իրար փոխօգնող արժանապատիվ հանրության ներսում։

 

- Առաջինում անելիքը ներդրված է յուրաքանչյուրի մեջ, երկրորդում՝ առաջնորդի կամքի միջոցով։ Շվեյցարիան արտադրում է այն և այնպիսի որակի, ինչը մյուսները չեն  արտադրում։ Սինգապուրն արտադրում է այն, ինչ շատերն են արտադրում։

 

Շվեյցարիան արտադրում է այն, ինչը ֆիզիկապես փոքր է, թեթև է, էլիտար է, կենսականորեն կարևոր է, ցամաքով ու “օդով” հեշտությամբ ու էժան արտահանվող է։ Իսկ Սինգապուրի դեպքում այդ գործոնը երրորդական է, որովհետև նավով է արտահանում։

 

Դեռ միջնադարում Շվեյցարիան սկսել է իր վերելքը ժամացույցների ու ծալովի հոյակապ դանակների արտադրությամբ, ապա անցել է նուրբ, գիտելիքահեն արտադրությունների ու բանկային վստահելի ու ապահով սպասարկման՝ ներդնելով չեզոք պետության և այն զինված ողջ արական հատվածով պաշտպանելու-ապահովելու կոնցեպտով:

 

Ներկայում շվեցարական արտահանման հիմնականը բարձր տեխնոլոգիական մեքենաներ են, հատուկ նշանակության համակարգիչներ, դեղեր, ժամացույցներ, օպտիկական սարքեր, օրգանական քիմիայի բարձրարժեք մաքուր նյութեր, թանկարժեք քարեր ու ոսկերչական իրեր, թանկ օծանելիք, գյուղապրանքներ, ներառյալ արտակարգ որակյալ պանիրները։ Ընդհանուր մոտ 303 միլիարդ դոլարի։

 

Իսկ Սինգապուրը, սկսելով 40 տարի առաջ, արտահանում է մոտավորապես վերը թվարկածը, գումարած նաև քսանյութեր, նավթ ու այն, ինչը լավ կվաճառվի աշխարհի ցանկացած կետում՝ ընդհանուր մոտ 330 միլիարդի:

 

Չնայած այս երկու մոդելների մոտավորապես նույնանման վերջնական արդյունքներին, դրանց մեջ եղած տարբերությունները սկզբունքային են։  

 

Զարգացման ձգտող երկրներն իրենց մտքում ունեն այս երկու մոդելներն էլ և փորձում են իրենց հարցերը լուծել այս երկուսից վերցնելով իրենց համար ձեռնտուն։

 

Հայաստանյան իշխանությունները ինքնակամ հրաժարվել են սուբյեկտությունից, ընդամենը տարածքի իներցիոն կառավարիչներ են, և իրենց մտքերով իսկ չի անցնում զարգացման որևէ մոդելի ընտրության մասին մտածելը։

 

Բայց հետագա կյանքի հույսերը չկտրած մարդիկ կան դեռ, որոնք մտածում են գոնե տեսականորեն, եթե ինչ որ հրաշքով ներկա իշխանության փոխարեն մարդկայինը լիներ, Հայաստանը ո՞ր ուղիով էր իմաստալից զարգացնելը։

 

Ես էլ դրանից մեկն եմ և այդ հարցով հետաքրքրվողներին իմ տեսակետը ստորև կներկայացնեմ։

 

Գերակշռող, եթե ոչ ճնշող կարծիքն այն է, որ մեզ ներդրումներ են պետք։ Այսինքն մարդկանց մտքերում չնայած աղոտ, բայց սինգապուրյան մոդելն է։

 

Ներդումների միջոցով զարգանալու գաղափարը սկզբունքորեն ասած սինգապուրյան չէ, արևմտյանն է։ Ըստ որում, համաշխարհային բանկային համակարգը փող է առաջարկում պետությանն ու ձեռներեցին և պարտադրում տնտեսվարման իր նորմերը, որոնք ապահովելը համարյա անհնարինի ոլորտից է, եթե իհարկե երկրի ղեկին Լի Կվան Յուի պես կամային մեկը չէ, ու աշխատողն էլ սինգապուրցի չէ։

 

Ներդրումների հաշվին զարգանալու համար երկիրը նախ պետք է ֆիզիկապես հեռու լինի աշխարհքաղաքական կատակլիզմների գոտուց, անկլավ չլինի, կառավարիչը պետք է տեխնոկրատ լինի, ֆանատիկորեն նվիրված լինի ազգային ու պետական նպատակներին։ Նա պետք է յուրայինի հանդեպ դաժան ու անաչառ լինի կաշառակերությունը չափավորելու, վերացնելու համար։ Հանրային արժեքայինում սեփականության ու մարդու իրավունքների հետ կապված արդարություն պետք է լինի։

 

Իրականում Սինգապուրը զարգացել է ոչ այնքան ներդրումների, որքան ավտոկրատ Լի Կվան Յուի հզոր կամքի հաշվին ու նրան ենթարկվելով։

 

Անցյալ դարում ներդրումների ու “կարգ ու կանոնի” միջոցով  զարգացան Ճապոնիան, եվրոպական երկրները։ Ներկայում էլ, որոշ աֆրիկյան մեծ երկրներ ներդրումային մոդելի հիմքով զարգացման կորի վրա են։ Ուժեղ թափով զարգանում է Հնդկաստանը։

 

Կախված երկրի ֆիզիկական չափերից, բնակչության խտությունից, ուրբանիզացման աստիճանից ու ներքին շուկայի ծավալներից, ներդրումային մոդելները սկզբունքորեն տարբեր են մեծ և փոքր երկրների համար։

 

Ներքին մեծ շուկա ունեցող երկրներում ներդրումային մոդելը շատ ավելի արդյունավետ է, որովհետև միայն ներքին շուկայի հաշվին արդեն մեծ աշխուժացում է սկսվում տնտեսության մեջ, որում տնտեսական խթանիչ մուլտիպլիտորներն են սկսում աշխատել։ Բացի արտաքին ներդրումներից, աստիճանաբար նաև սեփական ֆինանսական ռեսուրսներ են գոյանում, որոնք ներդրվում են տեղում։

 

Փոքր երկրներում, որպես կանոն, ներդրումները մսխվում են ոչ էֆեկտիվ կառավարման, կոռուպցիոն շղթաների ու չինովնիկության սաբոտաժի արդյունքում, ինչպես նաև ներքին շուկայի չնչինության պատճառով: Այս ճանապարհով նշանակալից զարգացման օրինակ, բացի ինչ որ առումներով Վրաստանից, ինձ հայտնի չէ։ Եվ Վրաստանն էլ դրան հասավ հիմնականում մեզանից խիստ տարբեր, որոշակի ազգային առանձնահատկությունների շնորհիվ։

 

Այս առումով տեղին է հպանցիկ անդրադառնալ չինական զարգացման մոդելին, որպեսզի պարզ լինի զարգացման տրամաբանությունների ողջ սպեկտրը։

Չինացիք սկզբնապես ներքին զարգացումը դիտեցին որպես երկրորդական նպատակ, առաջնայինը համարելով արտահանումը։ Արտադրելով մեծածավալ, արտադրելով ամեն ինչ, արտադրելով աշխարհի համար էժան՝ սպառողականությամբ վարակված հանրությունների համար։ Չինացիների նպատակն էր դառնալ հնարավորինս շատ տեսակի ապրանքների էժանագույն արտադրողը։ Եվ դրանից հետո, գրավելով շուկաները և կուտակելով ֆինանսական ռեսուրսները, նոր անցնել ներքին սպառման զարգացման հարցերին։

Ակնհայտ էր, որ ունենալով նման ծավալուն դիրքեր ու հնարավորություններ, գլոբալ առումով Չինաստանի գերուժ դառնալու հարցը լուծվելու էր ավտոմատ կերպով, ըստ որում ոչ միայն ֆինանսականի հաշվին։

 

Չնայած իր միլիարդատերերի քանակով ու արտադրանքի ծավալներով Չինաստանը ներկայում արդեն գերազանցում է ԱՄՆ-ին, այն չի շտապում խառնվել համաշխարհային “մեծ”  գործերին։ Որովհետև այս պահին դա իր համար նպատակային չէ։ Չինաստանը դեռ որ ներքին ռեսուրսների կուտակման և շուկաներում մոնոպոլիզացիայի, երրորդ աշխարհի երկրների ֆիզիկական ռեսուրսների ֆորմալ և փաստացի յուրացման ու տնտեսական էքսպանսիայի փուլում է։

 

Թե ինչպիսին կլինի Չինաստանի միջազգային վարքը էլ ավելի հզորացման դեպքում, դժվար կանխատեսելի է։ Բայց, ամեն դեպքում, այն չի լինելու մարդատյաց։ Որովհետև ի տարբերություն գլոբալ ֆինանսական օլիգարխիայի՝ պատերազմով ու ավիրմամբ իշխելու մեթոդաբանության, գլոբալ արտադրողը մարդու կարիքն ունի թե արտադրելու և թե սպառելու հարցում։

 

Ընդհանրացնելով, կարելի է ասել, որ չինացիք սկսեցին զարգացումը ոչ ներդրումային մոդելով՝ դեռ անցյալ դարի 60-ականներին սկսելով գյուղերում դոմնային վառարաններ դնելով ու փոքրածավալ արտադրություններով։ Սակայն ներկայում տնտեսության խթանումն ու զարգացումն արդեն մեծածավալ ներդրումների հաշվին է, սակայն ներդրողների ենթակայության պայմաններում։

Համաշխարհային ներդրողների համար Չինաստանը գրավիչ է, բայց և ներդրողներն իրենցը թելադրելու հանրավորությունն իսկ արդեն չունեն։ Իսկ պետությունն էլ կենտրոնական կառավարման՝ ֆասադային կոմունիստականի շրջանակներում է իրեն դրսևորում, որը թույլ է տալիս հեռու մնալ տարատեսակ դեմագոգիաներից։

 

Վերադառնալով մեզ հետաքրքրող՝ հայկական զարգացման ուղիներին, կարելի է պնդել, որ սինգապուրյան մոդելը մեզանում օրգանապես է անհնարին՝ ծով չունենք, լիդերին չունենք, ենթարկվող, արտադրությանը միտված ու կարգապահ ժողովուրդը չունենք։ Ըստ որում, փող ներդնողն էլ մինչև հիմա պարտադրել է ու հետագայում էլ կպարտադրի իրենը, որը տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտն է։

 

Ըստ մեզանում տարածված տեսակետների, տեխնոկրատն այն մասնագետն է, որը փորձում է ապրել ու գործել իր մասնագիտական գիտելիքների կիրառման շնորհիվ:

 

Իրականում սա թյուր պատկերացում է։ Տեխնոկրատն այն մարդն է, ով չի կարողանում հանդուրժել սխալը, հիմարը, սուտը, կեղծը և փորձում է վերակերտել միջավայրն ըստ գիտականի, սկզբունքայնության, արարման մշակույթի ու արդար կարգ ու կանոնի։ Այսինքն, առաջին հերթին տեխնոկրատը անողոք աշխարհայացք է հանդեպ կողքի իրականությունը և կամք՝այն վերափոխելու, ըստ արդեն հայտնի գիտատեխնիկականի ու այլոց փորձի:

 

Ինչքան ու ինչ ներդրում էլ հասնի Հայաստան, այն մսխվելու և թալանվելու է, որովհետև ներդրողի նպատակը Հայաստանը զարգացնելը չէ, այլ կապանքների մեջ պահելը։ Իսկ փորձն էլ ցույց է տվել, որ կլանային իշխանություններն էլ թքած ունեն երկրի ու ազգի ճակատագրի վրա՝ զարգացումն իրենց խնդիրը չէ։ Նրանք ոչ տեխնոկրատ են, ոչ նվիրված գործին ու ոչ էլ սկզբունքային՝ մարդկայինում։

 

Հետևաբար, մեր միակ հնարավորությունը շվեցարական սկզբունքն է՝ անհատական փոքր ձեռներեցությունը, որը մի կողմից կսահմանափակի իշխանական տեռոր-անօրինականությունը տնտեսվարողի հանդեպ, իսկ մյուս կողմից էլ կխթանի տարատեսակ ակտիվություններ, որոնք ի վերջո ճանապարհ կհարթեն համընդհանուր տեխնոկրատական հանրային վարքի համար։

 

Հայկական ֆերմերը պարտավոր է խուսափել վարկերից և գնալ իր քրտնաջան աշխատանքով և ամենակարևորը՝ առաջավոր մեթոդաբանության կիրառմամբ ժամանակակից, սպառվող բարիք ստեղծելու ճանապարհով։ Ցանկացած ասպարեզի  մասնագետները, բոլորը պետք է փորձեն մինիմալ սեփական ներդրումներով, բայց և շատ մեծ ջանքերով ինչ որ ուրույն մի բան կերտել, արտադրել, այն վաճառել տեղում, արտահանել ուր հնարավոր է, ու դրա հաշվին զարգանալ ու ընդլայնել արտադրությունները։ Հայ մեծահարուստը պետք է ձևեր գտնի իր ռեսուրսները տեղում ներդնելու և թեկուզ փոքր շահութաբերությամբ գործը ծավալելու։

 

Այլապես, տարեկան տասնյակ տոկոսներով վերցվող վարկերով անհնար է տնտեսվարելը։

 

Հայաստանյան հայությունը կործանվում է վարկային տոկոսների ծանրության տակ ճզմված լինելու պատճառով։ Պետք է անհապաղ սնանկության մասին օրենք մտցվի, որով նաև արգելվի տների և ունեցվածքի գրավադրումը բանկերին։

 

Դեռ 90-ականների սկզբին բանկերի նորելուկ տերերի ամսական եկամուտներն արդեն տասնյակ ու հարյուր հազարավոր  դոլարների էին հասնում, ու նրանք սկսել էին խլել մարդկանց ունեցվածքը։ Այսօր արդեն, ահռելի չափերի հասնող գրավադրման կորուստներով հասել ենք մարդկանց համատարած սնանկացման, ընտանիքների քայքայմանն ու պետական մեծ անկման։ Մեր իշխանականում տիրող բեսպրեդելի ու ոչ կոմպետենտության պայմաններում, մեր աշխարհքաղաքական միջավայրում և մեր արժեքայինի պայմաններում պարտք փողով տնտեսվարումը և ձեռներեցություն անելը ինքնասպանության է հավասար։

 

Ժամն է ազգովի պրիմիտիվ, մեզ հակացուցված ստանդարտներից դուրս գալու և ներդրումներին ապավինող անհեռատես տնտեսագիտականին էլ սանձելու։

 

Հայաստանը պետք է զարգանա սեփական միջոցներով, սեփական ներդրումներով, մարդկանց մտավոր ու ֆիզիկական մեծ ջանքերով՝ առանց բանկերի թելադրանքի ու սնանկացման տանող ներդրումների։

День благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак Карапетян