Ուջանի նախկին գյուղապետը հեքիմի տանից վերադառնալիս՝ վթարի է ենթարկվել
ОБЩЕСТВОShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 62-ամյա Սերյոժա Ստեփանյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ Ուջան գյուղի վարչական տարածքում՝ դեպքի Երևան ընթանալիս, իր վարած Hyundai մակնիշի 17 VP 700 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, այնուհետև հողաթմբին ու ապառաժ քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Բյուրեղավանի բնակիչ, 57-ամյա Սուսաննա Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում օգնություն են ցուցաբերել կնոջը, որից հետո տեղափոխել հիվանդանոց:
Ավելին` սկզբնաղբյուր կայքում



