Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրով օդագնացության միջազգային փառատոնի միասնական թռիչքի մեկնարկի արարողությանը
ОБЩЕСТВОՔաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Էրեբունի-Երևան 2799» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 14-
17-ը առաջին անգամ Երևանում անցկացվող «Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրով օդագնացության
միջազգային փառատոնի միասնական թռիչքի մեկնարկի հանդիսավոր արարողությանը:
Համերգային ծրագրով ուղեկցվող միջոցառման բոլոր մասնակիցների հիացական բուռն արձագանքների ներքո
Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Բուլղարիայից և Լիտվայից փառատոնին մասնակցող օդագնացներն ու
վիճակահանությամբ նախապես հաղթող ճանաչված մի քանի լուսանկարիչները և հեռուստաօպերատորները 14
օդապարիկներով հետզհետե բարձրացել են տոնախմբող Երևանի երկինք:
Հարկ է նշել, որ օդագնացները 90 րոպե տևողությամբ թռիչքներ կկատարեն Երևանի երկնքում: Իսկ ավելի ուշ
Հանրապետության հրապարակում կրկին, անակնկալ վիճակահանությամբ, ճոպաններով կապված՝ սահմանափակ
բարձրությամբ տեղային թռիչքներ կատարելու հնարավորություն կընձեռվի արդեն երևանցիներին և մայրաքաղաքի
հյուրերին:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի և «Skyball» ընկերության կողմից կազմակերպված փառատոնն անց է
կացվում գործընկեր կառույցների աջակցությամբ:



