Կիեւում պատրաստվում են Ուկրաինական ապստամբ բանակի կողմնակիցների երթին
МЕЖДУНАРОДНОЕԿիեւում ուկրաինական ազգայնական կազմակերպությունների կողմնակիցները հավաքվում են Տարաս Շեւչենկոյի անվան հուշարձանի մոտ, որպեսզի մասնակցեն Ուկրաինական ապստամբ բանակի ստեղծման 75-րդ տարեդարձին նվիրված հանրահավաքին ու երթին։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այգում արդեն մի քանի հարյուր մարդ է հավաքվել, հիմնականում երիտասարդներ։ Նրանց ձեռքերին դրոշներ են՝ «Ազգային կորպուս» ու «Ազատություն» ազգայնական կուսակցությունների, նաեւ «Աջ սեկտոր» ծայրահեղական կազմակերպության խորհրդանիշներով։
Հասարակական կարգի պահպանման համար միջոցառման անցկացման վայր են բերվելու ոստիկանության ու Ազգային գվարդիայի զինծառայողների մեծաքանակ ուժեր։ Այգու մոտ նաեւ կայանած է հրշեջ մեքենա ու շտապ օգնության մեքենա։ Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են մի քանի հարյուր փայտյա ջահեր, որոնք ազգայնականներն ավանդաբար այրում են ՈՒԱԲ տարեդարձի կապակցությամբ կազմակերպվող ամենամյա երթերի ժամանակ։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



