«Հայփոստ» ՓԲԸ-ն «Մերկուրի» մրցանակակիր է
ОБЩЕСТВОԵրևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ավանդական «Մերկուրի» մրցանակաբաշխությունը: Ինչպես տեղեկացրին «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ-ից, «Հայփոստ» ՓԲԸ-ին շնորհվել է մրցանակ` «Հայաստանի Հա նրապետությունում փոստային ծառայությունների ոլորտում միջազգային չափանիշներ կիրառող և զարգացնող ընկերություն» անվանակարգում: Մրցանակը «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ընդհանուր առմամբ, «Մերկուրի» մրցանակ է շնորհվել 25 անվանակարգերում՝ տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար ընկերություններին, պարգևներ բիզնեսին աջակցող կազմակերպություններին և անհատներին։ «Մերկուրի»–ն միջազգային մրցանակաբաշխություն է, այն կազմակերպում են աշխարհի բոլոր առևտրաարդյունաբերական պալատները:
«Մերկուրի» մրցանակաբաշխությունը Հայաստանում անցկացվում է 2006 թվականից:



