Սինաբունգ հրաբխի մերձակա գյուղերի բնակիչները հրաժարվում են տարահանումից
ОБЩЕСТВОԻնդոնեզիայի Սումատրա կղզում ժայթքող Սինաբունգ հրաբխի լանջերին գտնվող գյուղերի հազարավոր բնակիչներ հրաժարվում են լքել իրենց տները, չնայած հնարավոր սաստիկ ժայթքման վերաբերյալ նախազգուշացումներին:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Սինաբունգ հրաբուխը, որը գտնվում Է Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսում, վերստին ակտիվացել Է, ինչը կարող Է հանգեցնել նոր հուժկու արտանետման: Հունիսի սկզբին Ինդոնեզիայի իշխանությունները հրաբխի հետ կապված տագնապի մակարդակը բարձրացրել են մինչեւ չորրորդ՝ բարձրագույնը: Սինաբունգ հրաբխի խառնարանից հինգից մինչեւ 10 կիլոմետր շառավղով հեռավորությամբ գտնվող գյուղերի հազարավոր բնակիչներ տարահանվել են անվտանգ շրջաններ:
Տեղի Տարերային աղետների հետեւանքների վերացման գործակալության ղեկավար Սուբուր Թամբունի խոսքով՝ վտանգի գոտում ապրող 33 հազար մարդուց սոսկ 10 հազարն Է տեղափոխվել անվտանգ շրջաններ: Այս պահի դրությամբ տուժածների մասին տեղեկատվություն չկա, հաղորդել Է Associated Press գործակալությունը:
Գյուղերի բակիչները պնդում են, որ իրենք պետք Է խնամեն ցանքերը: Նրանք համոզված են, որ կկարողանան խուսափել սաստիկ ժայթքումից:
2,46 կիլոմետր բարձրությամբ Սինաբունգ հրաբուխը, որը գտնվում Է Հյուսիսային Սումատրայի նահանգի մայրաքաղաք Մեդանի մերձակայքում, կրկին արթնացել Է 2013 թվականի սեպտեմբերի 15-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



