Թուրքիան փակել է իր նավահանգիստները Ղրիմից եկող նավերի համար
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան չի ընդունի Ղրիմի նավահանգիստներից ժամանող նավերը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նավարկության հարցերով պալատի ներկայացուցչին:
«Նավերը, որոնք մեր երկիր կժամանեն Ղրիմից, թույլտվություն չեն ստանա մուտք գործել մեր նավահանգիստները: Սահմանված արգելքը վերաբերում է ցանկացած դրոշի ներքո եկած նավերին», - ընդգծել է գործակալության զրուցակիցը:
Նա նաև հավելել է, որ «տվյալ որոշումն ընդունվել է Թուրքիայի տրանսպորտի և հաղորդակցության նախարարի կողմից»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հոկտեմբերի 9-ին այցով գտնվելով Կիևում, հայտարարել է, որ ԱՆկարան հետագայում էլ կաջակցի Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



