Շոումենները՝ Երևանի ավագանիում
ОБЩЕСТВОՀայաստանյան ֆեյսբուքի օգտատերերից մեկի կողմից վերջերս շրջանառության մեջ դրվեց մի արտահայտություն՝ «քաղաքական բառիգներ»։ Ինչ խոսք, արտահայտությունը բավական կոպիտ է հնչում, սակայն մյուս կողմից ժարգոնային լեզվից եկած այս տերմինը առավելագույնս բովանդակային նկարագրում է հայաստանյան քաղաքական դաշտում տեղ գտած գործընթացները, իրողություններն ու կոնկրետ անհատներին;
Թերևս հենց այսպես կարող ենք բնութագրել այն ամենը, ինչ կարտարվում էր օրերս Երևանի ավագանու նիստում։ Այս նիստն ինքնին շատ բազմաժանր էր և այդ ժանրերին հերթով կարելի է անդրադառնալ առանձին–առանձին, սակայն նախ փորձենք տեսնել, թե ինչ էր անում ամենախիստ ընդդիմադիր ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը։
Չնայած կանխավ պետք է նշել, որ վերոհիշյալ գնահատականից ավելի հստակ բնորոշում դժվար թե հաջողվի գտնել։ Փաստորեն, ըստ այս խմբակցության ու նրա ղեկավար Փոստանջյանի, չի կարելի ասենք Արտավազդ Փելեշյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում մտալ միայն այն բանի համար, որ Փելեշյանը վերջին տարիներին չի ստեղծագործել, կամ ասենք Ռազմիկ Դավոյանը լռել է և այլն։ Թերևս «Երկիր Ծիրանին »իր ընդդիմամոլության մեջ լիովին կորցրել է ադեկվատության զգացողությունը, եթե այդպիսին ունեցել է ընդհանրապես։ Չէ, իհարկե բան չենք ասում, կարելի է ընդդիմանալ ցանկացած առաջարկի ու ծրագրի, սակայն չէ որ ընդդիմանալը նույնպես պետք է լինի բանականության սահմաններում։ Գուցե «Երկիր ծիրանին» ընդհանրապես բանականության հետ խնդիրներ ունեցող գործիչների հավաքավայր է, գործիչներն անշուշտ մի քիչ ճոխ է ասված։
Ինչ խոսք, բոլորս էլ գիտենք «Երկիր ծիրանիի» հիմնադիր ղեկավար Զարուհի Փոստանջյանին, գիտենք նրա գործունեության բոլոր իռացիոնալ ու անհասկանալի, մեղմ ասած, կողմերը։ Բայց մյուս կողմից հարց է ծագում, արդյոք այդ իռացիոնալիզմն ու անադեկվատությունը սահման չպե՞տք է ունենա։ Սա իհարկե չի նշանակում, թե կարելի է ավագանում նիստի ընթացքում թույլ տալ այնպիսի բառապաշար ու դարձվածքներ, որոնց ականատես եղանք, սակայն սա քննարկման բոլորովին այլ թեմա է։
Փաստն այն է, որ հիշյալ խմբակցության վարքագիծը տպավորություն է ստեղծում, թե վերջիններս ավագանիում են հայտնվել շոուն և տեսարաններն ապահովելու համար, ընդ որում այնպիսի խորը տպավորություն, որ չես էլ կարող հույս հայտնել, որ առաջիկայում ամեն ինչ կուղղվի, կարծես թե դրա համար նույնպես հիմքեր չկան։



