2017թ. ամենակարևոր ձեռքբերումը համարում եմ մեր բնակիչների կողմից հոգատար վերաբերմունքն ու սրտացավությունը՝ համատեղ կատարած աշխատանքների նկատմամբ. Մ. Ջավադյան
ОБЩЕСТВО«Էրեբունի-Երևան 2799»-ին ընդառաջ Past.am-ը զրուցել է Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի հետ:
1. Ի՞նչ ձեռքբերումներ ունի Ավան վարչական շրջանը 2017թ. ընթացքում:
Ավան վարչական շրջանը 2017թ. ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ: Մեզ հաջողվել է իրականացնել 2017թ. համար նախանշած բոլոր ծրագրերը: Ամենօրյա և հետևողական աշխատանքներ են տարվել մեր բնակիչների առօրյա հարմարավետությունն ապահովելու և բարձրացնելու ուղղությամբ:
Բարեկարգվել են բազմաթիվ բակեր, վերանորոգվել բազմաբնակարան շենքերի մուտքեր, տանիքներ, կառուցվել են նոր խաղահրապարակներ, ավելացվել են կանաչապատ տարածքները:
Մշտական ուշադրության կենտրոնում են եղել կրթամշակութային կազմակերպությունները, որի արդյունքում մեր վարչական շրջանի շնորհալի երեխաները գրանցեցին հաղթանակներ հանրապետական և միջազգային տարբեր մրցույթներում: Այդ հաջողությունները պայմանավորված են մեկ աշխատանքային սկզբունքով, որը, ըստ իս, ամենաարդարացվածն է ու արդյունավետը. քաղաքապետարանի, վարչական շրջանի աշխատակազմի և մեր բնակչության համատեղ և համահունչ աշխատաոճն է:
2017թ. ամենակարևոր ձեռքբերումը համարում եմ մեր բնակիչների կողմից հոգատար վերաբերմունքն ու սրտացավությունը համատեղ կատարած աշխատանքների նկատմամբ: Այդ վերաբերմունքն ու վստահությունը պարտավորեցնող է, քանի որ մենք այն ձեռք ենք բերել տարիների համատեղ աշխատանքի արդյունքում:
2.Ի՞նչ կմաղթեք Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձին ընդառաջ:
Անբացատրելի, ձգողական ուժ ունի Երևանը իր միջավայրով, մարդկանցով, նիստ ու կացով, իր բարի ավանդույթներով:
Կցանկանամ, որ մեր քաղաքացիները պահպանեն լավագույն ավադույթները, որոնք հատուկ են մեր քաղաքին, մեր միջավայրին, մեր ժողովրդին: Առավել հոգատար լինեն այն միջավայրի նկատմամբ, որը ստեղծվում է հազարավոր մարդկանց ամենօրյա հոգատար վերաբերմունքի ու ջանքերի շնորհիվ:
Մեր վարչական շրջանի սիրելի բնակիչներին շնորհավորում եմ հնամենի, միաժամանակ ժամանակի ոգով ընթացող սիրելի մայրաքաղաքի 2799-ամյակը: Իսկ որպես Երևանի ամենօրյա զարգացմանը նպաստող օղակ, վարչական շրջանում գործող բոլոր կառուցներին մաղթում եմ ուժ ու եռանդ՝ Երևանն ավելի կանաչապատ և բարետես, հյուրընկալ և հարմարավետ դարձնելու գործում: Մաղթում եմ, որ Երևանը միշտ մնա սիրո և ջերմության քաղաք:



