Կալիֆոռնիան` կրակի ճիրաններում, զոհերի թիվն աճում Է
ОБЩЕСТВОԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում բնական հրդեհների զոհերի թիվը հասել Է 31-ի: Այդ մասին հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով Սոնոմի օկրուգի շերիֆ Ռոբերտ Ջորդանոյին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ հաղորդվել Էր 29 զոհվածների եւ ավելի քան 100 տուժածների մասին: Նրանք բոլորն Էլ հոսպիտալացված են: Կրակը ոչնչացրել Է ավելի քան 3,5 հազար տուն ու շինություն: Ինչպես հայտնել Է CNN-ը, տարերային աղետի հետեւանքով Նապայի օկրուգում ավելի քան 6,2 հազար մարդ մնացել Է առանց Էլեկտրականության: Կրակի դեմ պայքարում են շուրջ ութ հազար հրշեջներ: «Չնայած որոշակի առաջընթացին, մենք շուտ չենք հասնի իրադրության բեկման»,- նշել Է նահանգի հակահրդեհային դեպարտամենտի ղեկավար Քեն Փիմլոթը:
Ներկայում 77 հազար հեկտար տարածքում դեռեւս մարված չեն հրդեհների 22 օջախներ: Իշխանությունները փորձում են պարզել նահանգի շուրջ 400 բնակիչների գտնվելու վայրերը, որոնք անհայտ կորել են անցած հանգստյան օրերին առաջին հրդեհների սկսվելու պահից: Reuters գործակալության գնահատմամբ՝ Կալիֆոռնիայում վերջին 84 տարվա ընթացքում հրդեհից միաժամանակ այսքան շատ մարդ չի զոհվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



