Վիգեն Սարգսյանը հետեւողական է լինելու բանակում կրոնական խտրականությունը բացառելու հարցում
ПОЛИТИКАՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չի լսել որեւէ դեպքի մասին, երբ բանակում զինծառայողին պարտադրել են աղոթել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին հրավիրված «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում՝ պատասխանելով իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դիտարկմանն այն մասին, որ բանակում գրանցվում են դեպքեր, երբ նրանց, ովքեր Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն, ստիպում են աղոթել:
«Ես չգիտեմ որեւէ դեպք, որ բանակում հարկադրել են զինծառայողին աղոթել կամ մկրտվել։ Եթե ունեք նման դեպք, ես շատ հետեւողական կպատժեմ մարդկանց, ովքեր օրենք են խախտել», - ասաց Վիգեն Սարգսյանը:



