Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Սիրիահայերը հարմարվել են Հայաստանի պայմաններին և ինտեգրվել երկրի կյանքին. Հրանուշ Հակոբյան

ПОЛИТИКА

 Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարծում է, որ սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայերի ճնշող մեծամասնությունը կշարունակի ապրել Հայաստանում: Նախարարը նշում է, որ սիրիահայերը Հայաստանի զարդն են դարձել իրենց գործունեությամբ, աշխատասիրությամբ և բարյացակամությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ սիրիահայերը Հայաստանում ոչնչից բիզնեսներ են ստեղծում, ինչը խոսում է այն մասին, որ նրանք պրպտող են, աշխատասեր են, մտածող, փորձում են և հիմնականում հաջողության են հասնում: «Շատ ու շատ սիրիահայերի հետ ես զրուցում եմ, նրանց մեծամասնությունը չի ցանկանում գնալ, բայց գիտեք, կյանք է՝  ոչ ոք չի կարող ասել, թե նրանց մոտեցումները հավերժ են ու վերջնական:  Մեր սիրելի, համեստ, խելացի ու կազմակերպված, աշխատող ու գրագետ  սիրիահայերը Սիրիայում թողել են տուն, բիզնես, ավտոմեքենա, պատմություն, պատմական ու մշակութային ժառանգություն: Դա փաստ է: Այն, որ նրանց հայացքը դեպի Սիրիա է, դա էլ է փաստ: Նրանք մի օր պիտի գնան իրենց ունեցվածքի վերջնական գնահատականը ստանան, վաճառեն, վերցնեն, տեսնեն, թե ինչ է իրենց ունեցվածքից մնացել: Այս հարցերը նրանց համար դեռ հարցական են: Այնպես որ, նրանք դեռ հոգեբանորեն հանգիստ վիճակում չեն: Ես կարծում եմ, որ դա կլինի այն ժամանակ, երբ Սիրիայում վերջնական խաղաղություն կհաստատվի: Հիմա այնտեղ համեմատաբար հանգիստ վիճակ է, տա Աստված, որ այդպես էլ մնա, սակայն քանի դեռ խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել, այնտեղ լարվածությունը դեռ կա, և սիրիահայերն էլ դեռևս լարվածության մեջ են»,- ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը նկատեց, որ 2017թ. «Հայաստան-Սփյուռք» համաժողովի թեմաներից մեկը նվիրված էր հենց սիրիահայերին՝ հիշեցնելով, որ նման քննարկում ունեցել են նաև 2014թ. կայացած «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ: «Գիտեք, այդ քննարկումներն էականորեն տարբերվում էին: Եթե 2014թ. կար նյարդային վիճակ, լարվածություն, պահանջատիրություն, դժգոհություններ, որ այս կամ այն հարցերը չեն լուծվել, ապա այս համաժողովի ընթացքում հանգիստ էր ամեն ինչ, որովհետև Հայաստանի Նախագահի հովանու ներքո 6 ինքնաթիռ հումանիտար օգնություն էր հասել այնտեղ, մենք հովանավորում ենք ծերանոցը, մանկատունը, հնարավոր բոլոր տարբերակներով փորձում ենք օգնել սիրիահայությանը: Սիրիահայերն էլ այստեղ հարմարվել են, ինտեգրվել են: Եթե առաջ պահանջում էին, որ իրենց համար լինի սիրիական դպրոց, որ իրենք իրենց ծրագրով սովորեն, ապա այսօր նրանք մեր հայաստանյան դպրոցներում փայլուն արդյունքներ են արձանագրում: Նրանք փայլուն արդյունքներ են արձանագրում նաև մշակույթի, տնտեսության, բիզնես ոլորտներում: Հիմա մենք գրեթե չունենք մի սիրիահայ, ով ունի խնդիրներ, որոնք լուծում չեն ստանում»,- ընդգծեց Հակոբյանը:

Նա նշեց, որ Հայաստանում սիրիահայերի համար, իհարկե, կան բարդություններ, դժվարություններ, քանի որ նրանք Հայաստանում չեն վաստակում այնքան, որքան վաստակում էին Սիրիայում, չեն ապրում նույն կենսամակարդակով, ինչ Սիրիայում: Բայց Հրանուշ Հակոբյանը նկատում է, որ նրանք արդեն հասկացել են, հարմարվել են Հայաստանի պայմաններին, քրտնաջան աշխատում են:

Սիրիայում կառավարական ուժերի և ընդդիմության միջև հակամարտությունը սկսվել է 2011թ. մարտից, որն այնուհետև վերածվեց ռազմական լայնածավալ գործողությունների, որում ներգրավվեցին նաև տարբեր ահաբեկչական խմբավորումներ: Սիրիական ճգնաժամի հետևանքով հայաշատ Հալեպում տեղի ունեցած ավերածությունների արդյունքում բազմաթիվ սիրիահայեր լքեցին Սիրիան: Նրանց մի մասը` շուրջ 20 հազար մարդ, հաստատվել են Հայաստանում:

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколения