Ռուսաստանում հարբած տղամարդը փախել է կնոջից ու խեղդվել գետում
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Օմսկի շրջանի 35-ամյա բնակիչը մահացել է կնոջից փախչելու փորձ կատարելիս, այս մասին գրում է lenta.ru կայքը:
Կոլոսովկի համայնքի բնակիչը ընկերների հետ ալկոհոլ խմելիս է եղել, երբ նրա կինն ու կնոջ ընկերուհիները եկել ու փորձել են տանել հարբած տղամարդուն: Ճանապարհին, սակայն, վերջինս փորձել է փախուստ կատարել ու ազատ արձակվելով՝ թռել ուղիղ գետի մեջ:
Դրանից հետո տղամարդն արագ ուշքի է եկել՝ գետի սառը ջրի շնորհիվ ու սկսել օգնություն կանչել: Գետի ափին կանգնած կանայք, սակայն, չեն համարձակվել նետվել ջուրն ու նախնտրել են ոստիկանություն կանչել:
Քննիչ Զալիվինը լրատվամիջոցներին պատմել է, որ այն պահին, երբ տեղ հասած փրկարարները իջեցրել են փրկարարական նավակը գետը՝ տղամարդու ձայնը դեռ լսվում էր: Սակայն երբ մոտեցել են գետի այն վայրին, որտեղ վերջին անգամ տեսել են խորտակվող տղամարդուն, նա արդեն ջրի երեսին չէր երևում:
Նշվում է, որ տղամարդու մարմինն առայժմ հայտնաբերված չէ, այն, ամենայն հավանականությամբ, գետի հոսանքը քշել է այն։



