Տասից ավելի ռոհինջա փախստականներ են զոհվել Բանգլադեշի մոտ նավի խորտակման հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕԱռնվազն 12 ռոհինջա փախստականներ են զոհվել Բանգլադեշից ոչ հեռու նրանց նավի խորտակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Dhaka Tribune թերթը՝ հղում անելով տեղի առափնյա պահպանությանը:
«Մենք ռոհինջաների երկու մարմին ենք ջրից դուրս բերել անցած գիշեր, եւս տասը դուրս են բերվել այսօր (հոկտեմբերի 10-ի) առավոտան»,-ասել Է Բանգլադեշի առափնյա պահպանության ներկայացուցիչ Արիֆուլ Իսլամը: Միջադեպը տեղի Է ունեցել հոկտեմբերի 8-ին Նաֆ գետում, որը Բանգլադեշի եւ Մյանմայի սահմանի մաս Է կազմում: Առափնյա պահպանության տվյալներով՝ նավում եղել Է առնվազն 40 մարդ, նրանցից ութին հաջողվել Է փրկել:
Մյանմայի Ռաքայնի նահանգում, որտեղ համահավաք ապրում են ռոհինջա ազգության մուսուլմաններ, իրադրությունը կտրուկ սրվել Է օգոստոսի 25-ին, երբ «Ռոհինջաների փրկության արաքանյան բանակ» շարժման հարյուրավոր զինյալներ հարձակում գործեցին ոստիկանության 30 հենակետերի վրա: Դրանից հետո հանրապետության անվտանգության ուժերը գործողություն սկսեցին տարածաշրջանում: Ըստ վերջին տվյալների, բախումները ավելի քան 400 մարդու կյանք են խլել, 800 հազարից ավելի բնակիչներ փախել են հարեւան Բանգլադեշ: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տվյալներով՝ փախստականների ավելի քան 60 տոկոսն անչափահասներ են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



