Հազարավոր մարդիկ են տարհանվել Մոսկվայում ականապատման մասին ահազանգերի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվայում ավելի քան 3000 մարդ է տարհանվել շաբաթ տարբեր շենքերում «ականապատման» մասին անանուն հաղորդագրություններից հետո: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով արտակարգ ծառայությունների աղբյուրին:
«Մոսկվայի ժամանակով 21:00-ի դրությամբ՝ պայթյունի սպառնալիքի մասին ստացված զանգերից հետո մայրաքաղաքի 14 բազմամարդ շենքում տարհանում է իրականացվել», - ասել է գործակալության աղբյուրը:
Վերջինիս խոսքով՝ արտակարգ ծառայությունների աշխատակիցները ստուգումներ են իրականցնում այդ շենքերում:
Ռուսաստանի տարբեր առևտրային և վարչական կառույցներում «ականապատման» մասին անանուն հեռախոսազանգերի ալիքը շարունակվում է մի քանի շաբաթ:
Նախօրեին նման ահազանգեր էին սատացել Մոսկվայի 4 օդանավակայաններն ու երկաթուղային կայարանները:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



