Մահացել է Քըրք Քըրքորյանը
ОБЩЕСТВОUSA Today-ի բիզնես - հեղինակ Նաթան Բոմին Twitter-ի իր էջում հայտնում է, որ «վախճանվել է Քըրք Քըրքորյանը»:
Նա գրում է, որ տեղեկությունը հաստատված է:
Տեղեկությունը հաստատում է նաև Los Angeles Times-ը:
Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների` Քըրքորյանը մահացել է Լոս Անջելեսում: Լեգենդար գործարարը 98 տարեկան էր: Ցավալի տեղեկությունը հաստատել են նաև MGM Resorts International-ից, որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում էր Քըրքորյանին:
Վերջին` 2012-ի տվյալներով Քըրքորյանի կարողությունը գնահատվում է 3,3 մլրդ ԱՄՆ դոլար: Նա համարվում էր Լոս Անջելեսի Բևեռլի Հիլզ թաղամասի ամենահարուստ բնակիչներից:
ԶԼՄ-ներն ընդգծում են Քըրքոյանի դերը Լաս Վեգասի կայացման գոծում:
Քըրքորյանը նաև Հայաստանի ազգային հերոս էր:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ նրա նախաձեռությամբ սկսվել են աշխատանքները Հայոց ցեղասպանության մասին մասշտաբային ֆիլմի վրա:



