Բաղդադը կոչ է արել Թուրքիային ու Իրանին փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը
МЕЖДУНАРОДНОЕԻրաքի արտաքին գործերի նախարարությունը դիմել է Թուրքիայի ու Իրանի իշխանություններին՝ կոչ անելով փակել անկախության հանրաքվե անցկացրած Իրաքի Քրդստանի հետ սահմանակետերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Anadoluգործակալությունը, վկայակոչելով Իրաքի ԱԳՆ ներկայացուցիչ Ահմեդ Մահջուդին:
Նրա խոսքով, Իրաքի ԱԳՆ-ն Թուրքիայի և Իրանի դեսպանություններ է ուղարկել պաշտոնական դիմում՝ պահանջելով փակել անցակետերը և սահմանափակել նավթի առևտրային գործարքներն ու մատակարարումները:
Դիմումի մեջ ընդգծվում է, որ իրաքյան կառավարությունը համագործակցում է Թուրքիայի և Իրանի հետ բարիդրացիական սկզբունքների շրջանակում, երկկողմ համագործակցության ամրապնդման գործում և մարտահրավերների դեմ համատեղ պայքարում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



