Ռուսաստանում ավտոբուսի և գնացքի բախումից 19 մարդ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության Վլադիմիրի մարզում գնացքի ու ավտոբուսի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի:
Ինչպես նշում է lenta.ru-ն, զոհերի թվում կա 3 երեխա: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ զոհերից 15-ն Ուզբեկստանի քաղաքացի են:
Վլադիմիրի մարզպետի մամուլի քարտուղար Ռիտա Շլյախովան մանրամասնել է, որ ղազախական պետհամարանիշով ավտոբուսում Ուզբեկստանի քաղաքացիներ են եղել: Հայտնի է, որ ավտոբուսը ճանապարհի կեսին՝ երկաթգծի վրա, փչացել է, ու այն հնարավոր չի եղել տեղից շարժել:
«Ավտոբուսում մարդիկ քնած են եղել: Վարորդը բղավել է, ինչից հետո ուղևորներից 34-ն իջել են ավտոբուսը տեղից շարժելու համար: Արդյունքում նրանք ողջ են մնացել, զոհվել են միայն ավտոբուսում մնացածները»,-պատմել է Շլյախովան՝ մանրամասնելով, որ ավտոբուսը գնացքի հետ բախումից կտոր-կտոր է եղել:
Աղբյուրը հավելում է, որ համացանցում արդեն տարածվել են դեպքի վայրում արված առաջին լուսանկարներն ու տեսանյութերը:



