ԱՄՆ-ն Սուդանի հանդեպ պատժամիջոցները վերացրել է
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ն Սուդանի հանդեպ պատժամիջոցները վերացրել է՝ հայտարարելով, որ երկիրը առաջընթաց է գրանցել ահաբեկչության եւ մարդու իրավունքների դեմ պայքարում:
Բացի այդ, Խարտումը հավաստիացրել է, որ Հյուսիսային Կորեայի հետ զենքի վաճառքի վերաբերյալ համաձայնագիր չի կնքի, հաղորդում է Reuters-ը:
Նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է առեւտրի էմբարգոն եւ այլ պատժամիջոցներ, որոնք գլոբալ ֆինանսական համակարգի զգալի մասից արդյունավետորեն մեկուսացրել էին Սուդանին:
Այնուամենայնիվ, Սուդանը կմնա ահաբեկչության հովանավորների ցուցակում, ինչը արգելում է զենքի վաճառքը եւ սահմանափակում է ԱՄՆ օգնությունը:
Սուդանի պաշտոնյաների հանդեպ առանձին պատժամիջոցները կշարունակվեն կիրառվել՝ կապված Դարֆուրում հակամարտության ընթացքում մարդու իրավունքների խախտումների հետ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



