Հայաստանը պատվաստումների որակի առումով տարածաշրջանում առաջատարն է
ОБЩЕСТВОՊատվաստումների արդյունավետության եւ որակի առումով Հայաստանը տեղ ունի աշխարհի առաջատար երկրների շարքում, իսկ տարածաշրջանում առաջինն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին իր ամփոփիչ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը: «Հայաստանը կարող է պարծենալ այս առումով»,-ասաց նա:
Անդրադառնալով սկրինինգային ծրագրերին՝ Ալթունյանն ասաց, որ դրանց շնորհիվ հնարավոր է դառնում վաղ հայտնաբերել այնպիսի ոչ ինֆեկցիոն հիվանդություններ, ինչպիսիք են ճնշումը, սրտանոթային հիվանդությունները, արգանդի պարանոցի քաղցկեղը: «Սկրինինգի ենթարկված բնակչության քանակը տարեցտարի աճում է, սակայն որակը դեռ աճելու տեղ ունի»,-ասաց նա:
Մարզային առողջապահական համակարգի արդիականացման հետ կապված էլ նախարարն ասաց, որ Վանաձորի բժշկական կենտրոնը բժշկական եւ ախտորոշիչ սարքավորումներով, անհրաժեշտ կահույքով եւ պարագաներով հագեցնելու նպատակով արդեն իսկ պայմանագրեր են կնքվել:
Սեւանի ԲԿ-ի նոր շենքի կառուցման եւ Արտաշատի ԲԿ-ի վերակառուցման աշխատանքներն ընթանում են ժամանակացույցին համապատասխան:
http://armenpress.am/arm/news/



