Ճապոնիայում գերհոգնածությունից 31-ամյա լրագրողուհի է մահացել
МЕЖДУНАРОДНОЕՀայտնի է դարձել Ճապոնիայում 31 տարեկանում կյանքից հեռացած լրագրողուհի Միվա Սադոյի մահվան պատճառը:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով ճապոնական աղբյուրը, NHK հեռուստառադիոընկերության մայրաքաղաքային գրասենյակում աշխատող լրագրողուհու մահվան պատճառ է դարձել չափից ավելի շատ աշխատելու հետևանքով առաջացած սրտային անբավարարությունը:
Նման եզրակացության է եկել աշխատանքային չափանիշներն ստուգող տեսուչը, որն էլ պարզել է աղջկա մահվան պատճառը: Ինչպես նշվում է, մահվանը նախորդած ամսվա ընթացքում լրագրողուհին 2 հանգստյան օր է ունեցել: Մինչդեռ այդ ընթացքում աղջիկը 159 ժամ հավելյալ աշխատանք է կատարել:
Սադոն մահացել է 2013-ին՝ 31 տարեկանում: Լրագրողուհին լուսաբանում էր քաղաքականության հետ կապված իրադարձությունները:
Ճապոնիան այն քիչ երկրներից է, որտեղ պաշտոնապես ընդունվում է «գերհոգնածության պատճառով վրա հասնող մահը»:



