Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ջիհադիստները պատժվում են Սիրիայում

МЕЖДУНАРОДНОЕ

Մի առիթով «Փաստն» արդեն մանրամասն ներկայացրել էր Սիրիայի Իդլիբի նահանգն իրենց հիմնական բաստիոնը դարձրած իսլամական ճակատի անդամներին, նրանց կազմավորմանն ու Սիրիայից դուրս գտնվող հովանավորներին: Գրել էինք նաև այն մասին, որ սուրբգրային տեքստերի փոքր տարընթերցումներից և ջիհադի եղանակների տարընկալումներից զատ՝ ընդհանրական ճակատի մաս կազմող Ջեբհաթ ան–Նուսրայի, Հայաթ Թահրիր աշ–Շամի, Ջեյշ–ալՄուհաջիրին վալ–Անսարի, Ջեյշ ալ–Ֆաթհի, Ջեյշ ալ–Ահրարի, Ֆայլաք աշ–Շամի և մնացածի միջև, Ասադի բանակի հաջողությունների ֆոնին, խոր անվստահություն ու հակասություններ էին առաջացել: Հատկապես մի շարք խմբավորումների լուծարումից կամ Սիրիայի պաշտոնական բանակի կողմն անցնելուց հետո, Իդլիբում այդ առումով վիճակն ավելի էր սրվել:

Իսկ որոշ առաջնորդների սպանությունից հետո (լուրջ ռեզոնանս առաջացրեց հատկապես Հայաթ Թահրիր աշ–Շամի առաջնորդ Աբու Մուհհամմադ–ալ–Շարյիի՝ տարօրինակ հանգամանքներում սպանությունն ու նուսրայական նոր առաջնորդի երևան գալը), բոլորը սկսեցին բոլորին կասկածել, և այդ իրավիճակում Ջեբհաթ ան–Նուսրան ջիհադին ամենահավատարիմ և ամենաարմատական խմբավորում ինքնահռչակվեց: Ավելին՝ փորձեց ոչ միայն Իդլիբից դուրս հակագրոհ ձեռնարկել կառավարական բանակի դեմ, այլև հարձակում ձեռնարկեց ռուսական ոստիկանության ուղղությամբ, ինչի պատճառով, վերջին շաբաթվա ընթացքում, առանձնակի խստությամբ է պատժվում: Երեկ ՌԴ ՊՆ–ն, օրինակ, փոխանցեց, որ ռուսական օդուժը հարվածներ է հասցրել Ջեբհաթ ան–Նուսրայի հենակետերին, որի արդյունքում, 60 գրոհայինների հետ մեկտեղ, Նուսրայի 12 դաշտային հրամանատարներ են զոհվել: Գեներալ Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ հրամանատարական կենտրոնի գտնվելու վայրը հաջողվել է պարզել հետախուզական մարմինների շնորհիվ, որոնք հետո նաև պարզել են, որ վիրավոր է նաև Ան–Նուսրայի առաջնորդ Աբու Մուհամմադ ալ–Ջուլիանին, իսկ նրա գլխավոր օգնական՝ Նուսրայի անվտանգության ծառայության պետ Ահմադ ալ–Գիզային, սպանվածների թվում է հայտնաբերվել:

Պարզ չէ, արդյոք, այդ մասին պայմանավորվածություն է կնքվել Պուտին–Էրդողան վերջին հանդիպման ընթացքո՞ւմ, թե՝ ոչ, բայց թուրքական աղբյուրները հաղորդում են, որ իրենց զինուժն էլ է կազմ ու պատրաստ սպասում՝ Իդլիբի ջիհադիստների դեմ գրոհ ձեռնարկելու նպատակով:

Գալով Սիրիայի մյուս նահանգներին՝ հարկ է նշել, որ Դամասկոսի նահանգի հարավ–արևելքում, Հորդանանին սահմանակից շրջաններում, թեժ մարտեր են ընթանում Սիրիայի պաշտոնական բանակի և Ջեյշ Ուսուդ աշ–Շարքիյա ահաբեկչական խմբավորման միջև: Almanar News–ի փոխանցմամբ՝ Դամասկոսին հաջողվել է 10 սահմանային անցակետեր իր վերահսկողության տակ առնել, ինչպես նաև, 2 դաշտային հրամանատարների հետ միասին, 120 գրոհայինների ոչնչացնել:

Հոմսում արդեն բուն ԴԱԻՇ–ն է փորձում հակագրոհի անցնել՝ արգելակելով ոչ միայն Դեյր էզ–Զորի ամբողջական ազատագրումը, այլև փորձելով կասեցնել բանակի հետագա առաջխաղացումը: Արաբական աղբյուրների փոխանցմամբ՝ այստեղ նույնպես ռուսական օդուժը օժանդակել է կառավարական ուժերին՝ հնարավորություն տալով մոտենալ Ար–Ռաստան քաղաքին:

Դեյր–էզ–Զորի նահանգում էլ թեժ է. երեկ միայն օրվա վերջում բանակին հաջողվեց ԴԱԻՇ–ից ազատագրել կենտրոնից գավառներ տանող երկու գլխավոր մայրուղիները, իսկ հյուսիս–արևմուտքից էլ քրդերը գրոհեցին՝ գրավելով Ալ–Քուբարի շրջանը: Սիրիայի բանակն այժմ այստեղ խնդիր է դրել Դեյր–էզ–Զորի Ալ–Քուսուր շրջանն ազատագրել, որը խալիֆաթի մայրաքաղաքն է համարվում Ռաքքայից հետո:

Դարաայի նահանգում մարտեր են ընթանում Թուրքիայի հովանավորյալ Սիրիայի ազատ բանակի և ԴԱԻՇ–ին ենթարկվող Ջեյշ խալիդ իբն ալ–Վալիդ խմբավորման միջև: Բոլորին է զարմացրել փաստը, թե ԴԱԻՇ–ին ենթարկվող, բայց հատած–հանգած ու Գոլանի բարձունքներում սոսկ մի փոքր հատված վերահսկող գրոհայինների ձեռքին ինչպես է նորից մեծ քանակությամբ զենք հայտնվել: Սլաքները Իսրայել են ուղղվում: Ռաքքայում իրավիճակը կարող է նորից շրջվել. ԴԱԻՇ–ը հետ է նվաճել քաղաքի Ալ–Ֆարդոս թաղամասն ու գլխավոր մզկիթի Ան–Նավավի շրջանը: Քրդական ուժերը խոստովանել են կրած լուրջ կորուստների, իսկ Al Manar–ը հաղորդել է կոալիցիայի պատասխան հարվածի մասին, որի արդյունքում 69 խաղաղ բնակիչ է զոհվել:

Համա նահանգում մի կողմից Սիրիայի ազատ բանակի ու ԴԱԻՇ–ի միջև են մարտեր ընթանում, մյուս կողմից՝ կառավարական բանակի և Թահրիր աշ–Շամի գրոհայինների: Ռուսական օդուժն այստեղ էլ է Ջեբհաթ–ան–Նուսրայի հենակետերին հարվածներ հասցրել: Արյան պակաս, այսինքն, այս նահանգում էլ չկա և, հավանաբար, նաև դրանով էր պայմանավորված սահմանակից Հալեպի նահանգում նոր ռազմական հոսպիտալի բացումը, որն ի վիճակի է օրական 100 վիրավոր ընդունել:

 

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай