Իտալիայում անհայտ անձը պտուտակահանով հարձակվել է Հիտլերի նկարի վրա
МЕЖДУНАРОДНОЕՀոկտեմբերի 4-ին Իտալիայի Սալո քաղաքի «Խելահեղության թանգարան» ցուցահանդեսում անհայտ անձը պտուտակահանով փորձել է Ադոլֆ Հիտլերի նկարը ծակել: Միեւնույն ժամանակ նա բղավել է՝ «Սրիկա»:
Անվտանգության աշխատակիցները հասցրել են նրան հեռացնել եւ թույլ չտալ ոչնչացնել նկարը, հաղորդում է KNA գործակալությունը: Այնուհետ անհայտ անձը փախուստի է դիմել: Նա հասցրել է աննշան վնասել կտավը: Նկարի սեփականատերը՝ գերմանացի մասնավոր կոլեկցիոները, որոշել է ոստիկանություն դիմում չներկայացնել:
Հիտլերի աշխատանքն առաջին անգամ է ցուցադրվում: «Խելահեղության թանգարանը» ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 200 նկարներ, քանդակներ, որոնք ստեղծվել են խելագար համարված անձանց կողմից եւ խելագարության թեմայով կտավներ: Ցուցահանդեսը բաց է մինչեւ նոյեմբերի 16-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



