Հայտնի են ֆիզիկայի և բժշկության գծով Նոբելյան մրցանակակիրները
ОБЩЕСТВОՆոբելյան մրցանակի կոմիտեն Ստոկհոլմում հայտարարել է ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրների անունները՝ Ռայներ Վայս, Բարի Բարիշ, Քիփ Թորն: Բոլորն էլ ամերիկյան գիտնականներ են և մրցանակին են արժանացել LIGO աստղադիտարանի հիմնման և գրավիտացիոն ալիքների դիտարկման գործում աշխարհին լուրջ գիտական նպաստ բերելու համար: Հիշեցնենք, որ նախորդ օրը Կոմիտեն հայտարարել էր բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում դափնկիրների անունները, որոնք դարձյալ ամերիկացի Ջեֆրի Հոլլը, Մայքլ Ռոսբաշն ու Մայքլ Յանգն են: Նրանք պարգևատրվել են կենսաբանական՝ ցիրկադային ռիթմերը վերահսկող մոլեկուլյար մեխանիզմների բացահայտման համար: Տեղեկացնենք նաև, որ հոկտեմբերի 5–ին կհնչի քիմիայի ոլորտում դափնեկրի անունը, 6–ին հայտնի կդառնա Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը, իսկ հոկտեմբերի 9–ին՝ տնտեսագիտության ոլորտում առաջատարի անունը:



