Զարեհ Թևանի մենահամերգի տոմսերը օրեր առաջ արդեն սպառված են
ЛАЙФՎերջերս երևանյան մշակութային դահլիճներում քիչ է պատահում, որ մինչև մենահամերգի օրը մուտքի տոմսերն արդեն իսկ սպառված լինեն: Անչափ ուրախալի է, որ այնուանենայնիվ ունենք արվեստասեր ու արվեստագետին նվիրյալ հանդիսատես, ով հավատարիմ կերպով սպասում է իր երգչին: Այս դեպքում խոսքը ամերիկահայ Զարեհ Թևանի մասին է, նա մնացել է այն հազվագյուտ տեսակը, ում օտար հողը չի փոխել:

Երգչի հետ հանդիպեցինք մենահամերգից առաջ և հարստացանք հույզերով` իմանալով, որ Առնո Բաբաջանյան հաերգասրահում ներկա ենք լինելու երգի ու ասմունքի միաձուլվածքից ստացված հարմոնիկ մի երեկոյի` «Իմ հուշերի քաղաք» խորագրով: Past.am-ի հետ զրույցում Զարեհն ասաց, որ համերգի ընթացքում կհնչեն իր հեղինակային երգերը, ինչպես նաև սեփական քերթվածները Աննա Մանուչարյանի և Հռիփսիմե Սարգսյանի շուրթերով, կլինեն նաև պրեմիերաներ: Համերգային երեկոն հարուստ է լինելու նաև զուգերգերով ու այլ անակնկալներով: Կենդանի նվագակցությունը կներթափանցի ներկաների հոգևոր աշխարհ Զարեհ Թևանի կատարողական արվեստի հմտությամբ համատեղ :

Մենահամերգին հանդիսատեսի շարքերում կլինեն հայտնի անհատներ, որոնց անունները գույն ու երանգ են տալիս քաղաքի կոլորիտին: Զարեհ Թևանի նպատակն է համերգի միջոցով հասնել մարդկանց հոգիներին և դեռ երկար ժամանակ հետք թողնել նրանց հուշերում՝ օգտագործելով արվեստի մոգական բանաձևը:
1
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
2
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
3
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
4
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
5
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»



