Երջանիկը երջանկացրեց ՀՀԿ–ի երիտթևին
ОБЩЕСТВОՀոկտեմբերի 14–22–ը Սոչի քաղաքում տեղի կունենա երիտասարդության և ուսանողության համաշխարհային 19–րդ փառատոնը: Այն կազմակերպել են աշխարհի կոմունիստները: Փառատոնի մասնակիցների թիվը հասնում է 20 հազարի:
Հայաստանից այդ փառատոնին պետք է մասնակցի 18–35 տարեկան 250 երիտասարդ: Այս խնդրով զբաղվողը Հայաստանի Կոմունիստական կուսակցության երիտասարդ քարտուղար Երջանիկ Ղազարյանն է:
Սակայն «Փաստ» օրաթերթի տվյալներով` Երջանիկը սերտ կապեր է հաստատել ՀՀԿ երիտթևի «փուչիկ տրաքացնող» Կարեն Ավագյանի հետ, գրեթե ամբողջությամբ կորցրել է «կոնտրոլը» և ամեն ինչ վստահել է Ավագյանին: Նախապես հազարավոր երիտասարդներ հայտ են ներկայացրել, բայց նրանց 99%–ը մերժում է ստացել:
Past.am-ին հայտնի է, որ 250 պատվիրակներից ավելի քան 100–ը ՀՀԿ երիտասարդական թևից է լինելու: Ըստ մեր աղբյուրների, ՀՀԿ–ՀԿԿ երիտասարդները շախով–շուխով վաղը վերջնականապես կորոշեն 250 երջանիկների «ճակատագիրը»: Որոշողը Կարեն Ավագյանն է` իր օգնականների՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամ Արուսյակ Պողոսյանի, ինչ–որ տեղ նաև Երջանիկ Ղազարյանի աջակցությամբ:



