Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում ՃՏՊ է տեղի ունեցել
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 3-ին, ժամը 18:48-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E-320» մակնիշի 31 PP 770 (վարորդ՝ Ա. Ա.), «Toyota Mark X» մակնիշի LR 089 LR (վարորդ՝ Մ. Մ.) և «Mercedes-C» մակնիշի 08 RS 077 (վարորդ՝ Ռ. Բ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-C» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք. տուժածներ չկան:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



