Թուրքիան չի ողջունում Կատալոնիայի անկախության հանրաքվեն. երկրի ԱԳՆ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան չի ողջունում Կատալոնիայի անկախության հանրաքվեն և կարևորում է Իսպանիայի տարածքային ամբողջականության պահպանումը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուսեին Մուֆթյուօղլուն, գրում է ensonhaber.com կայքը:
«Մենք որպես հիմք ենք ընդունում Իսպանիայի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքն ու երկրի օրենքների ի կատար ածումը», - ասել է թուրք պաշտոնյան՝ կոչ անելով խուսափել Կատալոնիայում բռնության կիրառումից:
Մուֆթյուօղլուն շեշտել է, որ Իսպանիան և Թուրքիան հրաշալի հարաբերություններ ունեն և որ Թուրքիայում հույս ունեն, որ բարեկամ երկրում առկա խնդիրները շուտափույթ լուծում կստանան:
Հիշեցնենք, որ Իսպանիայից առանձնանալու և անկախություն ստանալու հարցով հանրաքվեին կոշտ ուժի կիրառմամբ միջամտել է Իսպանիայի ոստիկանությունը: Չնայած դրան՝ պատմական հանրաքվեն տեղի է ունեցել և կատալոնացիների 90 տոկոսն «այո» է ասել անկախացմանը:



