Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Կատալոնիան արեց իր ընտրությունը՝ անկախություն

МЕЖДУНАРОДНОЕ

Չնայած Մադրիդի աննախադեպ ճնշմանը՝ հոկտեմբերի 1–ին ընտրելու իրավունք ունեցող 5,3 մլն կատալոնացիներ մասնակցեցին անկախության հանրաքվեին, որը մինչ այդ իսպանական իշխանությունները սահմանադրական դատարանի մակարդակում էին անօրինական հռչակել: Ի դեպ, սրանից 2 շաբաթ առաջ անցկացված էքզիթ–փոլի արդյունքներով՝ կատալոնացիների 49%–ը դեմ էր արտահայտվել տարածաշրջանի անկախությանը:Սակայն, իշխանությունների և ուժային կառույցների՝ վերջին օրերին և հատկապես բուն հանրահավաքի օրը դրսևորած դաժանությունների արդյունքում, պատկերն ամբողջությամբ փոխվեց: Համենայն դեպս, այդ մասին են վկայում թե՛ միջազգային մեդիայի փողոցային հարցումները, որտեղ ակնհայտորեն էր երևում տրամադրությունների փոփոխությունը, թե՛ բուն հանրաքվեի նախնական արդյունքները, ըստ որի՝ կատալոնացիների 90%–ը կողմ է քվեարկել տարածաշրջանի՝ Իսպանիայից անկախանալու օգտին:

Կատալոնիայի վարչապետ Կարլես Պուչդեմոնն արդեն իսկ հայտարարել է, որ այս հանրաքվեի միջոցով Կատալոնիան նվաճեց անկախ պետություն դառնալու իր իրավունքը: Եվ հարկ է նշել, որ ասվածում կեղծիքի նշույլ անգամ չկա, որովհետև Մադրիդն ամեն կերպ խոչընդոտեց հանրաքվեի անցկացումը՝ բառի ամենաուղիղ իմաստով ահաբեկելով մարդկանց, ձերբակալելով կատալոնական իշխանությունների ներկայացուցիչներին ու ակտիվիստներին, Ազգային գվարդիայի՝ տարածաշրջան գործուղված հավելյալ 6000 ոստիկանների միջոցով շրջափակելով ընտրատեղամասերը և թույլ չտալով, որ մարդիկ քվեարկության մասնակցեն, քվեաթերթիկներ առգրավելով այն պահեստից, որտեղ քվեատուփերն էին պահվում, արգելափակելով կատալոնական կայքերը, վերջապես՝ մարդկանց մահակների տակ գցելով ու նրանց ռետինե փամփուշտների տարափի տակ պահելով:

Հետևաբար, եթե իսպանական լրատվամիջոցներն այս պահին քննարկում են հանրաքվեում կատալոնացիների ցածր մասնակցության խնդիրը՝ շուրջ 42%, ու նաև ա՛յդ պատճառով են հանրաքվեն ոչ լեգիտիմ և ամբողջական տրամադրություններ չարտահայտող կեղծ ձեռնարկ դիտարկում, պետք է հակադարձել, որ առկա պայմաններում 42%–ը հնարավոր մասնակցության ամենաբարձր ցուցանիշը կարող էր լինել: Ի վերջո, չպետք է մոռանալ նաև այն փաստը, որ Մադրիդն այնպիսի իրավիճակ էր ստեղծել, որ այս մարդիկ նույնիսկ իրենց տեղամասը չէին կարողանում գտնել, և Կատալոնիայի ղեկավարը ստիպված էր Թվիթերի իր էջում տեղեկացնել այն մասին, որ քվեարկողները միայն բջջային հատուկ հավելվածի միջոցով կարող են իրենց տեղամասը գտնել: Չխոսենք արդեն այն մասին, որ շուրջ 2315 տեղամասերից 2000–ը գտնվում էր ոստիկանության ուղիղ հսկողության տակ, 300 ընտրատեղամաս առհասարակ փակվել էին ճիշտ այնպես, ինչպես ստադիոնի դռները, որտեղ նույն օրը Բարսելոնան էր առանց մի հատիկ երկրպագուի հերթական խաղն անցկացնում, Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարում էր այն մասին, որ ոչ մի հանրաքվե էլ տեղի չի ունեցել, իսկ ոստիկանությունն ուղղակի խրախուսում էր այն մարդկանց, որոնք անկախության դեմ էին խոսում՝ առանձին վայրերում նույնիսկ անկախության կողմնակիցների ու ընդդիմացողների միջև բախումներ հրահրելով:

WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժն, օրինակ, առաջիններից էր, որ այսօրինակ լուրերը հասցրեց լայն հանրությանը՝ խոսելով ոչ միայն իսպանական ոստիկանների առգրաված 700000 քվեաթերթիկների, ծեծուջարդի, այլև մոտ 900 վիրավոր կատալոնացիների մասին: Եվ այս պայմաններում էր, որ փողոց դուրս եկած շուրջ 40 իրավապաշտպան կազմակերպություններ ու արհմիությունների ներկայացուցիչներ իրենց բողոքի ձայնը բարձրացրին՝ խոստանալով նաև գործադուլների շարք սկսել: Ինչ վերաբերում է Բրյուսելին՝ այստեղ բերանները ջուր էին առել: Եվ այդպես էլ պարզ չդարձավ, թե որն է ԵՄ դիրքորոշումը այս խայտառակության ֆոնին: «Մենք կապվել ենք Բրյուսելի հետ մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումների առիթով, որոնք հենց ԵՄ–ն ու նրա դավանած արժեքներն են վտանգում: Այժմ արձագանքի ենք սպասում»,– երեկոյան հայտարարեց Բարսելոնայի արտաքին գործերի դեպարտամենտի ներկայացուցիչ Ռաուլ Ռոմեվան: Եվ թե հետագայում ինչպես կզարգանան իրադարձությունները՝ շատ շուտով պարզ կլինի:

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай